Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 334

ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ԽՈՒԺԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

5 սեպտեմբերի 1918 թ․

Մենք՝, Ջրվեժ գիւղի գիւղացիներս մի քանի տանով, մեր անասուններով բարձրացանք Բէզաքլու գիւղը մեր դարմանի և խոտի պակասութեան պատճառով: Բայց կիրակի, 2 սեպտեմբերի, առաւօտեան ժամը 9-ին, թուրք և քուրդ խուժանը յարձակւելով գիւղի վրայ, տանում են բոլոր տաւարն և ոչխարը, չը թողնելով մինչև անգամ մի հորթ, սպանելով 5 հովիւ և ծանր վիրաւորել 4 հոգի: Ջրվէժ գիւղացիներից տարած տավարի և ոչխարի ցուցակը։250

Ստորագրութիւններով հաստատում են գիւղի ամբողջ հասարակութիւնը:

կամիսար Լևոն Յովհաննիսեան

Վերոյիշեալ անձինքն ստորագրեցին իմ ներկայութեամբն, որի մասին հաստատում եմ կնիքովը և ստորագրութեամբ իմոյ. 6 սեպտեմբերի 1918 ամի կամիսար Քանաքեռու251

Քանաքեռի հասարակաց կօմիսարի ստորագրութիւնը հաստատում եմ կնիքով և ստորագրութեամբ։252

ՀԱՍ, ֆ. 201, ց. 1, գ. 15, թ. 131. բնագիր, ձեռագիր:}}

N 335

ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ՝ ԿՈՂԲՈՒՄ ԵՎ ՈՒԶՈՒՆԹԱԼԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 4450

5 սեպտեմբերի 1918 թ.

Предлагаю Вам оказать полное содействие чинам таможен к скорейшему открытию таможенных учреждений в Кульпе и Узунтале․253

Министр внутренних дел Арам
Правитель канцелярии
ՀԱԱ Ֆ.201, գ. 1, գ. 15, թ.67, պատճեն, մեքենագիր:

N 336

ՀՀ ՄԻԼԻՑԻԱՅԻ ՏԵՍՈՒՉ Վ․ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ, ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻ ՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՔՐԴԵՐԻ