Զեկուցումներ.
3.Ներքին գործոց մինիստրը առաջարկեց տարւոյս հոկտեմբեր 1-ին կատարւած համաժողովրդական վիճակագրութեան նիւթի մշակման ենթարկելու մասին:
Որոշումներ.
Մտցնել Հայաստանի Խորհուրդը Ներքին գործոց մինիստրին 40000ր. վարկ բաց թողնելու օրինագիծ այս տարւայ հոկտեմբերի 1-ի համաժողովրդական վիճակագրութեան նիւթերի մշակման և տպագրութեան համար:
- ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 11, թ. 12 և շրջ., վավերացված պատճեն, մեքենագիր:
N 390
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԴԻՄՈՒՄԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՄԵԿՕՐՅԱ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՐԵՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 3358
Խնդրում եմ անհրաժեշտ կարգադրութիւն, որպեսզի սոյն տարվա հոկտեմբերի միօրեայ մարդահամարի նիւթերն ամբողջությամբ տրվեն Պարենավորման մինիստրության վիճակագրական բաժանմունքի տրամադրութեան տակ:
Պետական և հասարակական հիմնարկութիւններն ու մասնաւոր մարդիկ պետական նպատակներով կարող են օգտւել այդ նյութերից վիճակագրական բաժանմունքում:
- ՀԱԱ, ֆ.201, ց.1, գ.38, թ.226, բնագիր, մեքենագիր:
N 391
ՆԳՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲՐԵԶԵՆՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 6530