Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Начальник отделения
Делопроизводитель280
ՀԱԱ. ֆ.201, ց. 1, գ. 73, թթ.27-29, բնագիր, մեքենագիր:

N 396

ՊԵՏՐՈՍ ՔՈՍԵՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՐԵՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

25 նոյեմբերի 1918 թ.
Նորագավիթ

Վսեմաշուք Տէր,

Իրենց բնակավայրեր վերադառնալու նպատակաւ տեղս խռնուած տեղացի գաղթականութեան վիճակ խիստ անտանելի է, և այսքան անձրևներին՝ խ[ե]ղճեր անպատսպար և [ա]նօթի մնալով սա քանի օրուան միջոցին 26 անձ մեռած են և ամենապակաս օրական 5-6 անձ կմեռնին, թէև կիրակի օր բռնութեամբ 1/4 մաս տեղիս տներում տեղաւորեցինք, և քանիներին ալ Շենգաւիթ փոխադրել տուինք, բայց նորից դուրս մնացողների թիւը շատ է, որովհետև օրից օր տեղեր գացողներին չափ չկայ, ղրկելու միջոցներ ևս խիստ անկանոն են՝ գործի գլուխ անկանոն մարդկանց գտնուելու պատճառաւ, չգիտեմ, թէ գործ ինչու մեզ չեք հանձներ և վերահսկիչ մարմինները Երբ տեղս կուգան, ինչո՞ւ այս մասին չեն մտածեր:

Ուստի խնդրում եմ, քանի որ ասոնց այս քան տեղս սպասել անհրաժեշտ պետք է լինի, հաճեցէք նրանց պարենաւորման դարման տանել և գէթ առ այժմ տեղեր չթողնել ուրիշ գաղթականութիւն տեղս գան մինչև ասոնք կվերջանան:

Ձերդ՝ Պետրոս Քօսեան
ՀԱԱ, ֆ. 201, ց. 1, գ. 38, թ.296, ինքնագիր:

N 397

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՆԳՆ-ԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏ-ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

26 նոյեմբերի 1918 թ.
Երևան

Լսեցին.

3. Ներքին գործերի մինիստրի առաջարկութիւնը՝ երկրագործութեան և պետական գոյքի վարչութիւնը Ներքին գործերի մինիստրութեան վերահասութեան յանձնելու մասին:

Որոշեցին.