Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. Նոր-Բայազէտի գաւառում՝ Երևանի քաղաքային միլիցիայի պետի օգնական շտաբս-կապիտան ԵղիշԷ Բար. Կարապետեանը՝ գաւառական կոմիսսարի օգնական:

4. Դարալագեազի գաւառում՝ պրապորշչիկ Խաչատուր Սարգսեանը՝ գաւառական միլիցիայի պետ:

5. Նախիջևանի գաւառում՝ պորուչիկ Գարեգին Տէր-Յարոթիւնեանը՝ գաւառական կոմիսսար, կապիտան Վահան Գալստեանը վերջինիս օգնական, Գէորգ Յակ. Շահինեանը՝ 1-ին գաւառակի կոմիսսար, պոդպորուչիկ Բարդուղիմիէոս Տօշեանը 2-րդ գաւառակի կոմիսսար, պոդպորուչիկ Վասիլ Կախեանը՝ 3-րդ գաւառակի կոմիսսար:

6. Սուրմալւի գաւառում՝ Նոր-Բայազէտի գաւառական կոմիսսարի օգնական պահեստի պրապորշչիկ Նիկոլայ Միխ. Կիրիլլովիչը՝ գաւառական կոմիսսարի օգնական, պորուչիկ Ստեփան Յով. Գրիգորեանը՝ գաւառական միլիցիայի պետ, պոդպորուչիկ Աբգար Յով. Տէր-Յակոբեանը՝ 1-ին գաւառամասի կոմիսսար, Էջմիածնի գաւառական կոմիսսարիատի քարտուղար Ցոլակ Եղ. Բարոյեանը՝ 2-րդ գաւառակի կոմիսսար, Երևանի քաղաքային միլիցիայի վարչութեան կից եղած կոմիսսար Սահակ Յովսէփեանը 3-րդ գաւառակի կոմիսսար, Երևանի գաւառական կոմիսսարիատի քարտուղար Նազար Սուխադեանը՝ գաւառական կոմիսսարիատի քարտուղար, Ն. Գ. Մ. գրասենեակային պաշտօնեայ Տիգրան Տէր-Յովհաննիսեանը և Ղազիղշլար գիւղի բնակիչ Տիգրան Յով. Մանուկեանը՝ նոյն կոմիսսարիատի գործավարներ, Իգդիր գիւղի բնակիչ Յովհաննէս Ման. Յովհաննիսեանը՝ ծախսարար, Էջմիածնի գաւառական կոմիսսարիատի գործավար Անդրէյ Գորգոլան՝ Իգդիրի բերդապետ:

7. Ալէքսանդրապօլի գաւառում՝ սոյն գաւառի կոմիսսարի նախկին օգնական Գեղամ Մես. Թալանեանը՝ գաւառական կոմիսսարի օգնական, շտաբս-կապիտան Արամ Արշ. Նորհադեանը՝ գաւառական միլիցիայի պետ, Էջմիածնի գաւառի գաւառակային կոմիսսար Բագրատ Աս. Մանուկեանը՝ 1-ին գաւառակի կոմիսսար, պրապորշչիկ Գաբրիէլ Կիրակոսեանը՝ 2-րդ գաւառակի կոմիսսար. Երևանի միլիցիապետի օգնական պորուչիկ Բրուտեանը՝ 3-րդ գաւառակի կոմիսսար և Երևանի 1-ին քաղաքամասի կոմիսար Գեղամ Մ. Մայիլեանը՝ 4-րդ գաւառակի կոմիսսար, էջմիածնի գաւառական կոմիսարիատի գործավար Սիմէօն Յով. Բոցինեանը՝ քարտուղար, Արտաքին Գործերի Մինիստրության գրասենեակի նախկին քարտուղար Իսահակ Աբր. Զաքարեանը՝ գործավար:

N 159

30 նոյեմբերի 1918 թ.

Հեռացւում է պաշտօնից և իսպառ ծառայութիւնից Դարալագեազի գաւառական կոմիսսար Նորայր Ներսէսեան Յակոբեանը ս. թ. նոյեմբերի 1-ից այսինքն յիշեալ պաշտօնում նշանակւելու օրւանից առանց յարգելի պատճառների իր պաշտօնատեղին չներկայանալու պատճառով: