Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 160

30 նոյեմբերի 1918 թ.

Հայաստանի կառավարութեան Ալէքսանդրապօլի դիւանագիտական գործակալ Գէորգ Խոյեցեանը նշանակւում է Ալէքսանդրապօլի գաւառի ժամանակաւոր կառավարիչ:

N 175

13 դեկտեմբերի 1918 թ.

Մինչև Նախիջևանում քաղաքային ինքնավարություն մտցնելը Ղազար Ղազարեանը նշանակւում է յիշեալ քաղաքի միլիցիապետի օգնական:

N 184

16 դեկտեմբերի 1918 թ.

Ընդունւում է ծառայութեան Ն. Գ. Մ. դիւանում իբրև դիւանական պաշտօնեայ նոյն դիւանի շտատից դուրս համարւող պաշտօնեայ Մկրտիչ Մ. Մուրադեանը:

N 185

16 դեկտեմբերի 1918 թ.

Շտատից դուրս գտնւող Ն. Գ. Մ. 2-րդ բաժանմունքի դիւանական պաշտօնեայ Վացլաւ Տուրսկին կարգւում է ս. թ. դեկտ. 11-ից նոյն բաժանմունքի հաշւապահ:

N 187

18 դեկտեմբերի 1918 թ.

Ս. թ. դեկտ. 1-ից Դիլիջանի գաւառական կոմիսսարիատի գործավար Յովսէփ Տէր-Սահակեանը նշանակւում է Դիլիջանի գաւառական զինւորական ատեանի գործավար:

N 188

19 դեկտեմբերի 1918 թ.

Միլիցիայի ինսպեկտոր պոդպորուչիկ Գասպարեանը եօթ օրով արձակուրդ է ստանում:

N 192

26 դեկտեմբերի 1918 թ.

Լէյտենանտ Արտաշէս Պետր. Ստեփանեանցը նշանակւում է Սուրմալւի գաւառական կոմիսսար:

Ներքին գործոց մինիստր Արամ

«Կառավարութեան լրաբեր», 1 սեպտեմբերի 1918 թ.- 10 հունվարի 1919 թ.:

N 444

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՐԳԱԴՐՈԻԹԻԻՆՆԵՐԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈԻԹԵԱՆԸ

N 11

12 августа 1918 г.