9. Համաձայն բժշկա-սանիտարական վարչութեան նոր շտատների և Հայաստանի Հանրապետութեան Մինիստրների Խորհրդի սոյն թւի օգոստոսի 12-ի և սեպտեմբերի 3-ի NN 137 և 28 որոշումների ծաղիկ պատւաստողների ինստիտուտը վերացւում է սոյն թւի յուլիսի 1-ից, նրանց պարտականութիւնները դրւում են նոյն օրից գիւղակ. բժշկական պերսոնալի վրայ:
N 1
Դարալագեազի գաւառի Քեշիշքեանդի գիւղական հիւանդանոցի կրտսեր ֆէլդշէր Մամուիլ Պերկաչին հեռացնել պաշտօնից և իսպառ ծառայութիւնից սոյն թւի մայիսի 1-ից ինքնակամ կերպով ծառայութիւնից հեռանալու պատճառով:
N 2
Մեծ Ղարաքիլիսայի գիւղական հիւանդանոցի տատմայր Սոֆիա Ասովսկուն հեռացնել պաշտօնից և իսպառ ծառայութիւնից սոյն թւի յուլիսի 1-ից, ինքնակամ կերպով ծառայութիւնից հեռանալու պատճառով:
N 3
Երևանի գաւառի Քանաքեռի գիւղական հիւանդանոցի տատմայր Էմիլիա Չեռնսկովային, իր խնդրի համաձայն, հեռացնել պաշտօնից և իսպառ ծառայութիւնից սոյն թւի հոկտեմբերի 1-ից:
N 4
Ֆէլդշէր Ռուբէն Պետրոսեանը սոյն թւի հոկտեմբերի 1-ից նշանակւում է ֆէլդշէրի պաշտօնում Նոր-Բայազէդի դատաստանական բժշկի մօտ:
N 5
Երևանի գաւառական ֆէլդշէրի նախկին պաշտօնակատար Մարտիրոս Տէր-Մանուէլեանը նշանակւում է Երևանի և Էջմիածնի գաւառների դատաստանական բժիշկի ֆէլդշէրի պաշտօնակատար:
Ս. թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութեան տերիտորիայի վրայ խոլերայի համաճարակը վերջանալու պատճառով խոլերայի դէմ կռւող բոլոր կազմակերպութիւնները, ի թիւս սոցա և գլխաւոր կոմիտէն, համարել լուծւած:
N 10
Բժշկա-սանիտարական վարչութեան մօտ ծառայութեան ուղարկւած Բաշգեղի ֆէլդշէրական կայանի կառավարիչ Ս. Միանսարեանին նշանակել