ֆէլդշէրիցա-վերակացուհու պաշտօնում Երևանի հոգեկան հիւանդների խնամատարութեան տանը ս. թ. նոյեմ. 1-ից:
N 11
Բժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վաղարշակ Մնացականեանին, իր խնդրի համաձայն, նշանակել Նոր-Բայազէդի դատաստանական բժշկի մօտ դատաստանական ֆելդշէրի ժամանակաւոր պաշտօնակատար ս. թ. նոյեմ. 1-ից, տալով նրան այդ պաշտօնի համար նախատեսնւած ռոճիկը ամբողջութեամբ:
N 12
Բժշկական ֆելդշէր Գեղամ Խինոյեանին նշանակել Մեծ Ղարաքիլիսայի գիւղական հիւանդանոցի ֆելդշէր ս. թ. նոյեմ. 1-ից:
N 17
Երևանի հոգեկան հիւանդների խնամատարութեան տան կառավարիչ բժ. Գրիգոր Համբարձումեան Տէր-Յակոբեանը, Հայաստանի Խորհրդի ընդունած այն օրէնքի պատճառով, որով արգելւում է պաշտօնների միացումը, հեռացւում է, իր խնդրի համաձայն, պաշտօնից և իսպառ ծառայութիւնից ս. թ. նոյեմբերի 1-ից:
N 18
Բժ. Էդուարդ Տեր-Ստեփանեանին, իր խնդրի համաձայն, նշանակել Մեծ-Ղարաքիլիսայի գիւղական հիւանդանոցի կրտսեր բժշկի պաշտօնակատար ս. թ. նոյեմ. 1-ից:
N 19
Զաուրեագ-բժիշկ Սիմէօն Գէորգեան Յարութիւնեանին նշանակել Նոր-Բայազէդի գաւառի Բասարագեչար գիւղի գիւղական հիւանդանոցի բժշկի ժամանակաւոր պաշտօնակատար ս. թ. նոյեմ. 1-ից տալով նրան այդ պաշտօնի համար նախատեսնւած ռոճիկը ամբողջութեամբ:
N 20
Զաուրեագ-բժիշկ Արա Խաչատրեան Տէր-Յակոբեանին նշանակել Դարալագեազի գաւառի Քեշիշքեանդ գիւղի գիւղական հիւանդանոցի բժշկի պաշտօնակատար ս. թ. նոյեմ. 1-ից, տալով նրան այդ պաշտօնի համար նախատեսնւած ռոճիկը ամբողջութեամբ:
N 21
Բժշկա-սանիտարական վարչութեան մօտ ծառայութեան ուղարկւած բժ. Ադիբէկեանին նշանակել բժշկա-սանիտարական վարչութեան սանիտարական բժշկի ժամանակւոր պաշտօնակատար ս. թ. նոյեմ. 1-ից: