Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 22

9 նոյեմբերի 1918 թ.

Իմ սոյն թւի սեպտ. 18-ի N 13 կարգադրութեամբ նոյն թ. սեպ. 16-ից Քարւանասարայի հիւանդանոցի կառավարիչ նշանակւած բժիշկ Սարգիս Իսրայէլեան Փիրումեանը Դիլիջանի զեմսկի հիւանդանոցի գլխաւոր բժիշկ նշանակւելու պատճառով հանւում է բժշկա սանիտարական վարչութեան ծառայողների ցուցակից ս. թ. սեպտ. 16-ից:

N 23

16 նոյեմբերի 1918 թ.

Բժիշկ Սարգիս Գալստեան ՅովսԷփեանին նշանակել Դիլիջանի գաւառի Քարւանսարայ գիւղի գիւղական հիւանդանոցի կրտսեր բժշկի պաշտօնակատար ս. թ. հոկտ. 1-ից:

N 24

16 նոյեմբերի 1918 թ.

Բժիշկ Ս. Շահբազեանին ս. թ. նոյեմ. 1-ից նշանակել Հայաստանի տերիտորիայի առողջապահական բժիշկ բնակատեղն նշանակելով նրա համար Երևան քաղաքը:

N 25

16 նոյեմբերի 1918 թ.

Բժիշկ Բ. Իւ. Ռուսսօին ս. թ. նոյեմ. 1-ից նշանակել Երևանի հոգեկան հիւանդների խնամատարութեան տան կառավարիչ-բժշկի ժամանակաւոր պաշտօնակատար, տալով նրան յատուկ վարձատրութիւն ի հաշիւ այդ պաշտօնի համար սահմանւած ռոճիկի:

N 26

23 նոյեմբերի 1918 թ.

Զաուրեագ բժ. Ազիզեանցին նշանակել Ջալալ-օղլու գիւղական հիւանդանոցի կրտսեր բժշկի պաշտօնակատար ս. թ. նոյեմ. 24-ից:

N 27

29 նոյեմբերի 1918 թ.

Կին-բժիշկ Ագէլ Յովհաննիսեան Աղաջանեանին նշանակել Քանաքեռի գիւղական հիւանդանոցի կառավարչուհի ս. թ. նոյ. 1-ից:

N 28

30 նոյեմբերի 1918 թ.

Բժիշկ Սարգսեանին նշանակել Դիլիջանի գաւառի դատաստանական բժիշկ ս. թ. դեկտ. 1-ից:

N 29

12 դեկտեմբերի 1918 թ.

Ն.-Ախտայի գիւղական հիւանդանոցի կառավարիչ բժ. Թովմաս Ասլանեանին, իր խնդրի համաձայն, հեռացնել պաշտօնից և իսպառ ծառայութիւնից, իսկ նրա փոխարէն նշանակել Ելենովկայի բժշկական կայանի կառավարիչ՝ բժ. Արամ Ջանիբէկեանին: