Բերենք նաև Դաշնակցութեան հին՝ առաջին սերնդին պատկանող կուսակցական ընկերներից Սարգիս Օհանջանեանի կարծիքը Արամի մասին:
Օհանջանեանը զարմանալիօրէն կապուած էր Արամի հետ և միշտ էլ առանձին սիրով, երբեմն ոգևորութեամբ էր խօսում նրա մասին: Մի որոշ չափով Արամին իր աշակերտն էր համարում: Բագւում եղած ժամանակ, տակաւին բոլորովին երիտասարդ. Արամը կարճ ժամանակով կուսակցական գործերով աշխատել էր Օհանջանեանի ձեռքի տակ:
-Մեր կուսակցութեան մէջ ո՚չ ոք Արամի աստղը չունի: Եւ ինչպե՚ս հոյակապ փայլում է այդ աստղը: Լ՚աւ լսիր, թէ ինչ եմ ասում քեզ: Հեռուից թէ մօտից ուշադիր հետևել եմ ու հետևում եմ իր գործերին: Մեծ մարդկանց յատուկ քայլելով, թռիչքներով է առաջանում: Արդէն Վանի հերոսամարտը կազմակերպելով ու վարելով՝ Արամը դուրս եկաւ մեր կուսակցութեան սահմաններից ու դարձաւ ազգային դէմք՝ Վասպուրականի հերոսը: Իսկ այժմ մեր այս անհնարին ծանր պայմաներում, մեր աչքերի առջև տես ինչե՚ր է անում: Քեզ բան եմ ասում, մարդ չէ, հրաշք է; Ինչ Ազգային Խորհուրդ, ինչ Կենտրոնական ու Յատուկ Կոմիտէ: Այս ամէնը կան, որովհետև կայ Արամը: Կարո՞ղ ես երևակայել այդ մարմինների գոյութիւնը՝ առանց Արամի: Խաւա՝ր: Լաւ հասկացիր, բան եմ ասում․- Արամն է, որ լուսաւորում է բոլորիս ճամբան, և քանի նա կայ, կասկած չունեմ, որ յաջողելու ենք և լոյս աշխարհք ենք դուրս գալու այս... խոր վիրապից: Լա՚ւ լսիր, Արամն էլ միայն մերը չէ, միայն Դաշնակցութեան չէ, նա բոլորինն է: Մի տես, թէ ինչպէս գերե,լ իր ու գործին հետ կապել ժողովրդականներին, այն ժողովրդականներին, որ Դաշնակցութեան համար լաւ խօսք չունէին պահած: Մազերս ճերմակել էին Դաշնակցութեան մէջ, բայց նման բան լսած ու տեսած չկամ: Արամի աստղին հաւատում ենք ոչ միայն մենք՝ դաշնակցականներս, այլևս նրանք՝ ժողովրդականները ու բոլորը: Լսի՚ր, լաւ խմոր ունես, բայց ջահել ես ու անփորձ: Բախտաւոր էք դուք և քեզպէսները, որ Արամը ձեր կողմին է: Պինդ բռնի նրա փեշը ու նրա շուաքիցը դուրս չգաս...
Գրեթէ ամէն անգամ, երբ Սարգիսը խօսում էր Արամի մասին, խօսում էր այդ նոյն ոգով: Երբեմն զգացւում էր այն աստիճան, որ, անկարող լիներով ծածկել յուզումը, թաշկինակը հանում էր ու տանում աչքերին՝ այդ կոշտ ու կոպիտ, կոճղի տպաւորութիւն ձգող մարդը:
* * *
Յատուկ Կոմիտէն որոշ իմաստով հայոց առաջին ազգային կառավարութիւնն էր, որ ծնունդ առաւ Երևանի Հայոց Ազգային Խորհրդից, որ Արարատեան Դաշտի և յարակից գաւառների գերագոյն մարմինն էր, մի տեսակ պարլամենտ:
Յատուկ Կոմիտէի աշխատանքները տևեցին երեք-չորս ամիս: Վերը տեսանք, թէ ի՞նչ պայմաններում և ի՞նչ նպատակով ստեղծւեց այդ