Գրաւուած պղնձեղէնները մեզ շատ անհրաժեշտ են: Կը խնդրէինք
նոյնպէս ատոնց վրայ, հսկողին անունը և տեղը մեզ իմացնել և հրաման տալ, որ մեզ պէտք եղածներ վերցնենք:
Յարգանօք՝ Ազգ. զին. հիւանդանոցի տնօրէն՝
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 1 և շրջ., բնագիր, ձեռագիր:
N29
ԽԱՉԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԻ ԽՈԻՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳՅՈՒՂ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԶԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վսեմ կառավարիչ
Ապաղայի դաշտ գտնուող Խաչան գիւղի բնակիչներէն վեց անձինքս
(երկուք կամաւոր) կուզինք մեր գիւղը վերադառնալ, զայն քիւրդերէն պահպանելու համար, որովհետև այժմ քիւրդերու ձեռքը կը գտնուի:
Արդ կը խնդրենք, որ կամ մեզի զէնք և կամ առանձին զօրք տուէք, որպէսզի կարող ըլլանք գիւղը երթալ և մեր կորսուած ընտանիքները ազատել: Անյապաղ կսպասենք ձեր հրամանին:
Յարգանքներով՝
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 3, բնագիր, ձեռագիր:
N30
ՄԻ ԽՈՒՄԲ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԱՎԵՐՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ
Վանայ շրջանի կառավարիչ պ. Արամին
Ինչպէս յայտնի է, թուրքերը այրեցին մեր դպրոցներէն, եկեղեցիներէն ու վանքերէն շատերը, որոնց վերաշինութեան գործը պիտի ծանրանայ կրկին հայ ժողովրդին վրայ, որը առանց այն ալ տնտեսապես քայքայւած է արդէն:
Արդ, մենք, մի խումբ երիտասարդներս, կուգանք հետևեալ առաջարկը Ձեր ուշադրութեանը յանձնելու.-