1. Վերոյիշեալ շենքերը ամբողջապէս հասարակական հիմնարկութիւններ ըլլալով, լաւագոյն է կազմել մի յանձնախումբ՝ այրուած շէնքերու թաղականական կամ հոգաբարձական կազմերէն, որոնք այժմէն ձեռնարկէն շինութեանց ատաղձը հայթայթելու:
2. Որպեսզի շինութեանց ծախսը ամբողջապէս չծանրանայ հայ ժողովրդի վրայ, այժմէն թուրք լքւած այգիներէն ատաղձի և գերանի յարմար ծառեր կտրել և զանոնք փոխադրել յարմարաւոր տեղ մը:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 5, թ. 25, բնագիր, ձեռագիր:
N31
ՄԻ ԽՈԻՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԸ ԱՌԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
Վանի շրջանի կառավարիչ Վսեմ պ. Արամին
Անհատական գործերով Բերկրի գաւառ պիտի երթանք, սակայն լսելով, որ անհատական զէնքերը տեղական ռուս զօրքերից կը գրաւուի, հետևաբար հաճեցէք անհատական զէնքերը պաշտպանող և գրաւումէ զերծ պահող հրամանագիր մը և յատուկ նշաններ տալ։
Մակագրություն. Ռսերէն վկայագիր տալ: 13 /V
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 9, թ. 1, բնագիր, ձեռագիր:
N32
ԿՅՈՒՍՆԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վսեմ պ. Արամ կառավարիչ Վանայ շրջանի
Ձեզ արդեն ծանօթ է, որ Թիմարը ամբողջութեամբ թալանի մատնուեցաւ, ժողովուրդ հոս գաղթեց, վերջին օրերուն, երբ տիրող աղետալի դրութիւնը վերջացաւ. շուտ հասնող գիւղացիք և անհատները յափշտակեցին