Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղած չեղած բոլորը: Հիմա մենք կիւսնենցիներու գրեթէ մեծամասնութիւնը երբ կէրթանք, ոչ մի կենդանի կամ երկրագործական գործիքներ կը տեսնենք անտէր, բոլորը գրաւած են, մեր սեպհական կենդանիներ և սայլեր, գութաններ կը գտնենք Վարի Թիմարի գիւղերէն՝ Պայրաք, Ատնականց և միւս գիւղերու մէջ, բայց ոչ մէկ կը բարեհաճեն մեզ յանձնել, ինչպէս ընենք, մենք չգիտենք: Ձեզմէ կը խնդրէինք այդ մասին՝ կարգադրութիւն, առանց որոյ ոմանք պիտի մեռնեն անօթի և անճար, իսկ ոմանք մէկ մէկ աւատապետներ պիտի ըլլան: Կը խնդրէինք ձեզմէ ըստ կարելուն շուտ կարգադրութիւն մը, որպէսզի երթայինք մեր աւերակներու մէջ ծուարէինք:

Կիւսնենց գիւղի գիւղացիներ
Քահանայ Տ. Յովհաննէս
Ռես՝ Խաչատուր

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 2, բնագիր, ձեռագիր:

N33

ՀԱՅՆԿՈՒՅՍՆԵՐԻ ԹԱՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ և ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ

12 մայիսի 1915 թ.
Վան

Մեծայարգ պ. Արամ Մանուկեան

Կառավարիչ Վանի շրջանին

Մեծ. տէր.
Յայնկոյսներու այրեցաւեր եղած եկեղեցին և դպրոցը, վերաշինելու նախապատրաստութիւնները տեսնելու համար թաղ[ական] խորհուրդս որոշում է առայժմ պեղումներ անել և հարկ եղած ատաղձեղէնները պատրաստել տալ:

Եւ նկատելով, որ ատաղձներու կարևորագոյնները՝ (սիւներն ու նետցումները) ոչ եկեղեցւոյ ծառատունկներու մէջ կարելի է ճարել և ոչ իսկ հայ շրջաններէն, Թաղ. Խորհուրդս ներկայիւս կուգայ դիմել Ձեզ՝ խնդրելով, որ եթէ կարելի է բարեհաճէք արտօնել մեզ նոյն ատաղձները կտրել տալ թիւրք շրջաններէն, ուր մեծ քանակութեամբ կը գտնուի:

Կ՛սպասենք ընդհուպ Ձեր տալիք արտօնութեան և ցորչափ հանգամանքները առ այժմ թոյլատու են, նպատակայարմար կը գտնենք րոպէ մ՛առաջ՝ գործին ձեռնարկել տալ:

Մնամք յատուկ յարգանօք

Դիւան թաղականութեան Յայնկոյսներու
Վ. ատեանադպիրի Մէլիքսէթ էյնաթեան
Ատենապետ՝ Արմենակ73

ՀԱԱ, ֆ 242, ց. 1, գ. 5, թ. 26, բնագիր, ձեռագիր: