Ի գիտութիւն հասարակութեան կը ծանուցանենք, որ ասկէ վերջ դատական գործերու վերաբերեալ բոլոր դիմումները ուղղակի Նահանգապետութեան անունով պիտի ըլլան:
ՀԱԱ. ֆ. 242, ց. I, զ. 39, թ. 12, տպագիր օրինակ:
N 83
ԽԱՉԱՏՈՒՐ ԳԵՎՈՐԳՑԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Զէնք կրելու արտօնագիր ստանալու համար
|
Ի՞նչ գործի համար - Խօշապի մէջ հանգուցեալ աներոջս արտեր ունիմ, որ բռնապետութեան ժամանակ մեծ մասէն քրդեր կ՛օգտուէին, ուստի կը խնդրուի յիշեալ զէնքի արտօնութիւն տաք, որպէսզի հնարաւորութիւն ունենամ երթալ և յիշեալ արտերու մասին մի կարգադրութիւն ընեմ:
Մակագրություն. Տալ: Դիւանապետ Ա․ Դարբինեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 19, թ. 50, բնագիր, ձեռագիր:
N 84
Ի. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՃԱՇԱՐԱՆ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Վանի նահանգապետության Տիար կառավարչապետ
Կառավարչատան դիմաց աշճի104 Նշանի տուն վարձած և «Օթէլ- Վասպուրական» անունով հիւրանոց, ճաշարան և թէյարան բացած ենք: Հաճեցէք հարկ տեսնուած օրինական ձևակերպութիւններ ի գործ դնել տալ և արտօնագիր մը շնորհեք մեզ, որպէսզի ներկայիս և ապագայի մէջ որևէ դժուարութեանց չը հանդիպենք: