Յարգանօք՝ Օթէլ - Վասպուրականի վարչութեան կողմէ՝
Մակագրություն. Պարույր, ասոր իրաւունք տուր մայիս 20 թւագրով, որ իրաւունք է տրւած հօթէլ բանալու, ճաշարանի մէջ բաժակով միայն խմիչք կը ծախուի սպաներուն, շիշով դուրս տանելու համար պիտի առնուի հրաման կառավարաութեան կողմէ:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 23, բնագիր, ձեռագիր:
N 85
Բ. ՕՀԱՆԵՍՅԱՆԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՍԻՑ ԻՐԵՆԻՑ ԽԼՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 1234
Վսեմ նահանգապետ
Ստորագրեալս Թրքաշէն գիւղի բնակիչներէն լինելով՝ կռւի միջոցին Արըֆ պէյը մեր ամբողջ ընտանիքը գերի տարաւ իր հետ Խօշապի կողմերը: Բայց այդտեղ քիւրդերի կողմէն սպանւեցան իմ որդին, եղբայրս և եղբօրորդիս: Պ. Անդրանիկը այդ կողմեր գալով, մեզ ազատեց քիւրդերի ձեռքէն և մի թուղթի հետ մեզ 4 հատ եզ, 4 հատ կով, 1 հատ աջառ, երկու հատ ալ աւանակ տալով, ղրկեց մեր գիւղը: Ճամբան Թիմարի Կէօլու գիւղին մէջ, ռուս տեղապահը չը ճանչնալով պ. Անդրանիկի տւած թուղթը, առաւ բոլոր կենդանիներն ալ:
Ուստի Ձեր մեծութեան դիմելով, պէտք եղած միջոցներ գործադրել և իմ թշւառ ընտանիքի միակ յոյս եղող յիշեալ կենդանիները վերադարձնելու կը խնդրեմ:
Յարգանքներով՝
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 6, բնագիր, ձեռագիր։
N 86
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԿԱՐՃԿԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՍԱՐ ԱՆՑԱԳԻՐ ԵՎ ԶԵՆՔ ԽՆԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 1126
Տէր նահանգապետ
Քանիցս թէպէտև Ձերդ վսեմութեան հետ անձնապէս տեսնուել ուզեցի, բայց նկատելով, որ միշտ դռնապաններու կողմէ արգելքի կը հանդիպեմ,