Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բարպան իմ մորեղբայրս է։

— Ո՞վ է Բարպան, ան մա՞րդը, ինչո՞ւ մոբար չես ըսեր․ կտեսնես, երբ իմ մոբարը գա, համարձակե Բարպա ըսել, քեզի աղվոր դաս մը կուտա։ Մոբարը չի սիրեր, որ թրքերեն խոսքեր գործածենք։

Միհրանը չառարկեց, որ Բարպա բառը թրքերեն չէ, այլ հունարեն։

Վարդագույն աղջիկը այնքան շուտով մտերմացավ Միհրանին հետ, որ սկսավ հայտնապես ծաղրել անոր ֆեսը և տաբստը.

— Մայրիկիդ ըսե, որ քեզի գլխարկ մը առնե և կարճ տաբատ մը, այդ օձիքդ ալ ավելորդ է, կարծես թե փայտ մը կլլեր ես․․․

— Ես մայրիկ չունիմ,— ըսավ Միհրանը՝ սրտնեղած։

— Ես ալ հայր չունիմ,— ըսավ Մաննիկը, կրկին լրջանալով։ —Շատոնց մեռած է, ես չեմ հիշեր հայրիկս, միայն կենդանագիրը տեսած եմ։

Միհրանը վատությամբ չի խոսեցավ իր հորը մասին։

Այդ միջոցին ճերմակ շունը հևալով եկավ իրենց ետևեն, բայց անիկա այլևս զինաթավ էր և հեզացած, բայց Միհրանը անոր արյունոտ աչքերուն մեջ տեսավ հերսոտ ակնարկ մը։

— Հովա՛զ, Հովա՛ զ,— ըսավ Մաննիկը և իր փափուկ և մանրիկ ձեռքը դրավ շանը մազոտ գլխին վրա։

Միհրանը ուզեց նույնը ընել, և շունը կատաղորեն, բայց զուսպ մռնչեց։

— Պետք չէ բարկանալ Հովազին դեմ,— ըսավ Մաննիկը աղերսական շեշտով, անիկա կարծես անհանգիստ էր, որ շունը անքաղաքավար վերաբերմունք ցույց կուտար հյուրերու,— անիկա չի սիրեր օտար մարդիկը, բայց երբ քանի մը անգամ քեզ տեսնե, կտեսնես․․․ Դուք այս կղզի՞ն կբնակիք,— հարցուց Մաննիկը քաղցր ձայնով։

— Ո՛չ,— պատասխանեց Միհրանը,— այսօր մորեղբայրս հատուկ եկեր է գործի համար։

– Այդ չեղավ,– ըսավ Մաննիկը՝ հուսախաբ,— ես ալ