Էջ:Բարպա Խաչիկ.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան տակնուվրա ընեն․․․ ես հոտը կառնեմ կոր,– ըսավ Զարեհ էֆենդին լուրջ շեշտով,— ես գիտեմ, թե Դըրջանին փորի ցավը ինչն է․․․

— Դըրջանը այս գործին մեջ դեր չունի,— ըսավ Բարպան՝ ձայնը բարձրացնելով,— ուրիշ անգամ մերիններն ալ մասնակցած են անոնց հանգանակություններուն։ Ասիկա արհեստավորներուն մեջ փոխադարձ․․․

Զարեհ էֆենդին մատը բարձրացուց և կտրեց Բարպային խոսքը․

– Ճի՛շտ մատդ վերքին վրա դրիր, այդ փոխադարձը վտանգավոր բառ է. ինչ գեշություն, որ կա, այդ փոխադարձեն կելլա։ Այդքանը կբավե․․․ Ես հասկնալիքս հասկցա։ Կզարմանա՞ս կոր, Խաչի՛կ, զարմացիր, դեռ շատ կզարմանաս, երբ գիտնաս, որ կրակի հետ կխաղաս կոր․․․ անշուշտ, առանց գիտնալու։ Այդ բառը պայթուցիկ է, ատ ձեր հնարածը չէ, շատ հեռուներեն կուգա, օտար ապրանք է․․․

Բարպան՝ իրավամբ ապշած, կնայեր Զարեհ էֆենդիին, բայց վերջապես սթափվեցավ։

— Մենք իրարու խոսք չենք հասկնար կոր,— ըսավ ան,— իմ ըսածս պարզ բան է․ չեմ գիտեր ուրտեղեն կհանեք կոր, որ այդ վտանգավոր խոսք է, պայթուցիկ է, դեռ չեմ գիտեր ինչ։ Երբե՞ն ի վեր հանցանք է իրար օգնելը։

Բարպային խոսած ատեն Զարեհ էֆենդին գլուխը կշարժեր, ինչպես մեկը, որ խոսակցին ամեն մեկ խոսքին մեջ իր լսածին ոչ թե ժխտումը, այլ հաստատությունը կգտնե․ վերջապես, անիկա շողոմ լեզվով ըսավ․

— Է՜հ, տղաս, իմ աս միրուքս կյանքի փորձառության մեջ ճերմկած է․ մենք, եթե կուզես, երկու ժամանակներու մեջտեղ կեցած մարդիկ ենք, որովհետև մեր երկիրն ալ այդպես է։ Մենք թե՛ Ասիա ենք, թե՛ Եվրոպա, թե՛ Հին ժամանակ։ Բայց, եթե շիտակը կուզես, ո՛չ մեկն ենք, ո՛չ մյուսը։ Օրինակ, էսնաֆություն չի կա, ինչո՞ւ, ոչ թե մենք ատանկ ուզեր ենք, այլ որովհետև ժամանակի պահանջն է։ Իսկ եվրոպական երկիրներու մեջ, ուր նույնպես էսնաֆություն կար ժամանակին և հիմակ չի կա, ուրիշ արհեստակցական ընկերություններ կազմված են։ Ատոնք աղվոր բաներ են, ես ալ