Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Է՜հ, ես ինչ կըսեմ, դուն ինչ կըսես,— պատասխանեց Զարեհը սրտնեղած։

— Մեր տղաքը,— պնդեց Խաչիկը քայլ մը անգամ չեն առներ, մինչև այդ խնդիրը չի կարգադրվի։ Ինձի բոշ տեղը չէ, որ հոս ղրկեր են, ես անոնց պատասխան պիտի տամ:

— Ո՞վ հակառակ է,— ըսավ Զարեհ էֆենդին շեշտը փոխելով,— ես ամենեն առաջ ըսի, որ դուք հանգանակություն ըրեք, ես ալ իմովսանն կմասնակցիմ, սրտես բրդածը կուտամ։

— Սրտե բրդածով բան չըլլար,— ըսավ Խաչիկը,— մերիններուն ըսածը ուրիշ բան է։

— Աղե՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին, կարծես համակերպած,— դուք որոշեցեք, ես կուտամ, ասկից ավելին կրնա՞մ ըսել։

Բարպան երկու կրակի մեջ մնաց։ Ի՞նչչափ կարելի էր հավատալ Զարեհին, և մյուս կողմանե՝ ճիզվիտին այդ խոստումը, եթե նույնիսկ իրական ըլլար, կհամապատասխանե՞ր Վասիլի ծրագրին, որ այս անգամ ինքն ալ որդեգրեր էր։ Իսկ իր ընկերները չի՞ պիտի մեղադրեին զինքը, որ այդպիսի հազվադեպ առիթ մը փախցուցեր էր՝ ցույց տալու ֆրանսիացիներու իրենց ճարտարությունը, իրենց հյուները:

— Աղե՛կ,— ըսավ Բարպան մտախոհ,— մեյ մը ընկերներուս հետ խոսիմ, հետո պատասխան կուտամ։

— Խոսիլը ո՞րն է,— հարեց Զարեհ էֆենդին՝ ընդոստ շարժում մը ընելով,— նախ որ ասիկա մեր մեջ եղած խոսակցություն մըն է, ասիկա մրցումի խնդիր է, Խաչի՛կ, իմ պատիվս, իմ գաղտնիքս քու ձեռքդ է։ Գործի մեջ բարեկամություն չի կա։ Ես իմ բոլոր քարտերս բացի քու առաջ, քեզի հետ վարվեցա, ինչպես սրտակից և շահակից մարդու հետ, ի՞նչ պիտի ըսես մյուսներուն։ Անոնք պետք չէ բան իմանան, չէ՛, չեղավ, Խաչի՛կ, դուն պետք է որ քու անձնական ազդեցությունովդ համոզես քու ընկերներդ։ Արդեն,— ըսավ ան, պահ մը լռութենե հետո,— համոզելիք բան մըն ալ չի կա, այդ անիծյալ Ապոստոլին համար կուզեին որ դրամ տամ, խոստացա, չափն ալ դուք կորոշեք, ըսի, ձեզի