Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգիտակցաբար ըրած ծառայությունը, ձեռքերը կշփեր իրարու և հավանության նշաններ կըներ։ Վերջապես, Արտակը Բարպային ձեռքը սեղմելե հետո դարձավ դեպի Միհրանը և ձեռքը տվավ անոր։

— Միհրանը,— ըսավ Զարեհ էֆենդին,— կոլեջ պիտի մտնե:

— Մենք լավ ընկերներ կըլլանք,— ըսավ Արտակը։

Եվ երկու պատանիները մինչև իրենց ականջները կարմրեցան։

— Է՜հ, ինձի մոռցա՞ր,— ըսավ Մաննիկը, երբ Միհրանը՝ անակնկալ հուզումեն գլխապտույտ զգալով, գինովի պես կբարձրանար կամուրջը։

Միհրանը ետև դարձավ, ձեռքը երկարեց Մաննիկին և ֆեսը ալ ավելի ճմռթկելով մյուս ափին մեջ, հետևեցավ մորեղբորը՝ շոգենավ մտնելու համար։