Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան դժվարահաճ մի երևար, մի ստիպեր, որ բերանս բանամ։

— Բաց բերանդ,— կոռնար ժոզեֆինը,— ի՞նչ ունիս ըսելու։

— Թերևս, քեզի մայթին վրայեն չի հավաքեցի․․․ հապա շոգենավին վրա՞․․․ լավ սլացար․․․ բայց բռնող չեղավ։

— Համարձակե՛, համարձակե՛ կըսեր Ժոզեֆինը կատաղութենեն խեղդվելով,— համարձակե քու օրինավոր կինդ պոռնիկ կոչել։

— Ես չէի ուզեր քեզ հետ ամուսնանալ,– կգոռար Էմիլը,— դուն ինձ խաբեբայությամբ ստիպեցիր․․․

— Չէ՛, անմիջապես ըսե, որ քեզ առևանգեցի։

Եվ ամեն ինչ կվերջանար հուսահատ լացով, երբեմն՝ հարվածներով, որ իրարու կուտային հավասարապես երկուքն ալ։

Մտածեցին երթալ ներկայանալ ֆրանսիական հյուպատոսարանը և խնդրել, որ հայրենիք վերադարձնեն զիրենք։

Ժոզեֆինին ժպտաց ոչ այնքան վերադարձի գաղափարը, որքան այն, որ այդ քայլը անախորժ պիտի ըլլա Էմիլի մորեղբորը։

— Քու ուղտ մորեղբայրդ լավ թակարդը կիյնա, երբ հյուպատոսարանեն իմանան, թե իր քեռորդին ես։

— Վայրկյան մը, հրեշտա՛կս,— ըսավ Էմիլը, խորասուզվելով մտածումի մը մեջ։ Հետո պատվիրեց իր կնոջը, որ դրացուհին մը փոխ դրամ առնե— երկու շաբաթե ի վեր պարտքով կապրեին արդեն,— լավ մը հագվին և երթան քեֆ մը ընեն։

— Ես դրամի հետքը գտա,— ըսավ Էմիլը,— բայց լռություն, այդ իմ գործս է։

Հետևյալ օրը Էմիլը գնաց մորեղբորը գրասենյակը և հայտնեց, որ կուզեն Ֆրանսիա վերադառնալ, բայց ըսավ, որ թող մորեղբայրը չի մտածե այդ մասին, իրենք իբրև անկարներ պիտի դիմեն հյուպատոսարան։

Մորեղբայրը վիրավորվեցավ։ Դիրք ունեցող մարդ էր, գործի կապեր ուներ հյուպատոսարանին հետ։ Վարկաբեկ կրնար ըլլալ։ Մյուս կողմանե, անօգուտ էր Էմիլեն