Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թող մնա,— կըսեին անոնք,— թող Բարպայի պես մարդուն քով առնելիք ունենամ։

Բայց հիմակ, ընդհանուր տագնապին մեջ, անոնք ալ նեղն էին և նախ՝ անուշ լեզվով, բայց արդեն հետզհետե հազիվ զսպված սրտնեղությունով իրենը պահանջքը կընեին:

Երբ Բարպան ըաված սրտով հայտներ Վիկտորյային այդ սրտնեղություններու մասին և ըսավ, թե կարգ մը փողոցներե չի կրնար անցնիլ պարտատերի չի հանդիպելու համար, Վիկտորյային սիրտը ճնշվեցավ։ Հետևյալ օրը ան հավաքեց իր ունեցած ոսկեղեն զարդերը՝ ժամացույց, շղթա, ապարանջան, և ցած գինով ծախեց ծանոթ ոսկերիչի մը։ Այդպիսով կրցան մասամբ վճարել պարտքերը, ոսկեզօծել, ինչպես կըսեին, և քանի մը օր ևս ապրիլ առատության մեջ։

Այդ օրերին իրիկուն մըն էր, որ Բարպան դեպի Շիշլի երկնցեր էր՝ առանձին մտածելու համար կացության վրա և ճար մը գտնելու, բայց անոր մտածումները, աշնանային այդ շքեղ երեկոյին, ընկղմեցան տարտամ երազանքներու մեջ։ Անիկա, հանկարծ, փխրուն սրտով մտածեց Ժոզեֆինին, տեսավ անոր չարաճճի դեմքը՝ միշտ զվարթ, բրնձափոշիով պատած, զգաց անոր բուրումը և լսեց անոր օտարականի ձայնը և հնչյունը․ «Բոնժուր, մոսյո Հաշիկ», և անմիջապես ետ դարձավ՝ տուն գնալու համար։

Երեկոները սկսեր էին զովանալ, և Բարպան մսկոտ էր, ինչպես ընդհանրապես հնոցի առաջ աշխատողները։ Այդ նույն օրը Վիկտորյան մաքրեր էր տունը վերեն վար, սենյակին գետինը ծածկեր էր մեծ քառակուսի գորգով, բազմոցներուն վրա դրեր էր կապերտներ և ճերմակ վարագույրներուն տեղ կախեր էր ճեճիմե հաստ վարագույրները։ Ուշ ատեն անիկա խոհանոցի սեմին վրա պատրաստեր էր փայտածուխի կրակը և Միհրանին պատվիրեր էր օղիի սեղանը դնել, որպեսզի ամեն ինչ պատրաստ ըլլա։ Շաբաթ իրիկուն էր, և Բարպայի ընկերները կարող էին գալ, թեև անոնց