—Ո՛չ,— ըսավ Բարպան,— թող իրիկվան մնա։
-Հապա յուլյուֆե՞ րը։
—Ան ալ իրիկվան պահե։
Ժամը երկուքուկեսին երեքով սեղան նստեցան և տխրությամբ
ճաշեցին։ Բարպան, որ անհաշիվ օղի կխմեր, հանկարծ
հարցուց Միհրանին.
—Երեկ բան մը չըսի՞ն այսօրվան համար։
Միհրանը հասկցավ, որ Բարպայի հարցումը դրացիներուն
մասին Է.
-Ո՛չ,— ըսավ ան։
Բեռնարները, նախորդ իրիկունը, փողոցը հանդիպեր Էին
սպերևտի առթիվ իրենց ծանոթացած մեկ ֆրանսիացի ուսուցիչին՝
պարոն Ռոժեին, որ քսան տարիե ի վեր ընտանիքով
հաստատված Էր Կ. Պոլիս։ Անիկա ստիպողաբար Բեռնարները
ճաշի հրավիրեր Էր, որովհետև հույս ուներ անոնց
մանրամասն ցույց տալու տարիներն ի վեր կուտակած հնություններու հավաքածուն, ինչ որ իր կյանքի միակ հաճույքն Էր։
Հետզհետե զայրույթը կկուտակվեր Բարպայի մեջ, բայց
առիթ չէր գտներ պայթելու։ Անիկա՝ խոժոռած, ինքնամփոփ,
կարծես թե կլարեր իր սրտմտությունը։
—Պարապ տեղը ասքան ալ ծախք եղավ,— ըսավ Վիկտորյան
և տեղեն ելավ խահվեն պատրաստելու։
Անիկա բացավ մանգալին կափարիչը, որուն գմբեթը կվերջանար
թևատարած փոքրիկ թռչունով մը, և ունելիով
մոխիրները խառնեց։
—Ինչո՞ւ մանգալը չես ղրկեր քովիններուն ըսավ
Բարպան՝ հազիվ ինզինքը զսպելով։
—Սաճ մանգալ մը առնելու է,— մրմնշեց Վիկտորյան։
Անիկա գիտեր, որ իրենց նյութական ներկա պայմաններուն
մեջ նույնիսկ պարզ պղնձե մանգալ չէին կրնար գնել։
—Դուն ատ ֆրանսըզին հակառակ ինկեր ես,– ըսավ
Բարպան, կարծես թե նոր գտնալով իր զայրույթի բուն
պատճառը։
—Ե՞ս,— հարցուց Վիկտորյան։
— Դո՛ւն, դո՛ւն,— գոռաց Բարպան հանկարծակի, պահ