Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մր լռեց և Հետո ավելցուց.— փոխանակ հակառակ իյնալուք լավ կընես, որ օրինակ վերցնես, տեսնես, թե կինը ինչպե՞ս կրլլա աս աշխարհիս վրա: Բարպայի այս անիմաստ անարդարությունը ըմբոստացուց Վիկտորյան, թերևս և Սոֆյային հետ ունեցած խոսակցությունը դիմադրական տրամադրություն ստեղծեր էր իր մեջ։

—Ես այդ կնիկեն որևէ օրինակ չունիմ վերընելիք, - ըսավ անիկա հուզված։— Անիկա ան է՝ ինչ որ է, ես ալ ան եմ՝ ինչ որ եմ։ —

Այսինքն՝ փնթիին մեկը։

Վիկտորյան աչքերր խոշոր բացած, նայեցով Բարպանյին, անիկա ականջներուն չէր հավատար։ Բայց Բարպայի ցասումը արձակվեր էր և այլևս ինքղինքին տերր չէր։
—ինչ կնիկներ եք, բե… — գոռաց Բարպան՝ զզված մարդու արտահայտությամբ,— մազերդ միշտ թափթփված, վրադ– գլուխդ անխնամ, ճենճոտ… Վիկտորյան բծախնդիր մաքրություն ուներ և խորապես վիրավորվեցավ։ —Ե՜րբ ճենճի հոտ առեր ես վրայես, Բարպա՛,— ըսավ անիկա սրդողած,— եթե դուն կսիրես Ժոզեֆինին վրայեն եկած հոտերը, իմ գլուխս կբոնեն։ Տաճկի կնկան պես թեֆարիկ կհոտի։ Ես բան չէի ըսեր կոր, բայց ես ալ տխմար չեմ։ Ո՞ր սիրականը առնեմ անկե, երեսներր ալյուրած է տապկվելիք ձուկի նման. կուզես, որ ե՞ս ալ ալյուրոտիմ։
դուն չէիր> ՈՐ ատ կնիկը չեկած — ոտքը կոտրեր տունես ներս չմտներ — կմեղադրեիր ան կնիկներր, որ երեսնին կներկեն… Ատ երբե՞ն ի վեր միտքդ փոխեցիր։ Եթե օր մը օրանց ելլեի Ժոզեֆինին պես հագվեի, երեսս մալակոնեի ալյուրով, վրաս ալ շիշերով հոտ քսեի, մուչինա կրսեիր ինձի  Ատ բոլորը ընողր Ժոզեֆինն Է, անոր համար Է, որ աղեկ կգտնես կոր։
—Լռե՛,— գոռաց Բարպան։

Բայց Վիկտորյան, եթե նույնիսկ ուզեր, չէր կրնար լռել։

—Օրինա՞կ առնեմ, հա՞, օրինա՞կ առնեմ, հազար հոգիի առաջ էրիկ՜կնիկ կհամբուրվին, կարծես թե սենյակ չունին,