Էջ:Բարպա Խաչիկ.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՜նչ պիտի ըսեիր ինձի, եթե Ղուկասին, Հակորին, Վասիլին հոս եղած ատենը երեսս տայի, որ պագնեիր, պիտի ըսեիր, որ խենթեցած եմ…


—Դուն ատ չէիր կրնար ընել, անոր համար ալ կրսեի, որ խենթեցած ես։ Ամեն բան գստո մը ունի,— ըսավ Բարպան ՝ ավելի մեղմացած։


—Ատ դո՞ւն ես ըսողը, Բարպա՛. քեզի պես ծանր գլուխ մարդը ինչպե՞ս ատանկ բաներ կըսե, խելքդ գլուխդ Հավաքե, Բարպա՛…


-Բավական է,— գոռաց Խաչիկը։


Ատ կնիկր քեզ խաղք֊խայտառակ պիտի ըներնկերուդ քով,–– ըսոով Վիկտորյան, կարծես գլխապտույտի մեջ, - առչափ տարվա նամուսդ, բարի անունդ փարայի մը պիտի ընե… Բարպա՛, Բարպա՛ …


Բավական Է, - կգոռար Բարպան՝ ինքզինքմեն դուրս ելած:


Վիկտորյան դեռ կուզեր իր լեցուն սիրտը պարպել, բայց ձայնը խեդդվեցավ հեկեկանքներու մեջ։ Այդ միջոցին դուռը զարնվեցավ:


Միհրանը, որ, դժգույն և անզոր՝ կհետևեր այս տաժանելի տեսանին , սենյակեն դուրս սողոսկեցավ և վազելով իջավ՝ դուռը բանալու համար։ Քիչ հետո Վասիլը մտավ սենյակ, երր Վիկտորյան Հեկեկալով կուլար, և Բարպան՝ մինչև ծոծրակը կարմրած, կատաղութենեն չորս կողմը կնայեր խելահեղ կերպով։


Կալիսպեար, ըսավ Վասիլը հանդարտ ձայնով։


Վիկտորյան իր եղբայրը տեսնելով՝ նետվեցավ անոր վիզր: —Վասի՛լիմու,— ըսավ ան ողբագին ձայնով,


— Վասի՛-լիմու,– և սկսավ կրկին արտասվել:


Բայց Վասիլը քնքշությամբ հեռացուց քույրը և Բարպային դառնալով՝ Հարցուց.

-Ինչ Է պատահեր, Բարպա՛։

Բարպա Խաչիկր անմիջապես չի պատասխանեց։ Անիկա հանկարծ հանդարտեր Էր և ելք կփնտրեր այս հիմար դրութենեն դուրս գալու համար։ Արդեն Վիկտորյան մեղադրած