Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլար թե ոչ, այդ բառին լեցուն արտահայտություն մը կուտային։


Զարեհը առերևույթ տեղի կուտար Բարպային, բայց հազար հնարքի կդիմեր իր մտադրածը կատարելու համար։ Բարպան ստիպված էր աչքերը չորս բանալ, անվերջ հսկել և ի դերև հանել Զարեհին բեղմնավոր միտքին հնարքները։ Եվ ճիզվիտը անկեղծորեն երբեմն կզգար իր անզորությունը և կըմբոստանար Բարպային դեմ, բայց անմիջապես կմխիթարվեր մտածելով.


—Քիչ մըն ալ համբերենք, օրը դեռ չի ծնած՝ ինչեր կծնին…

                          *
                       *     *

Վասիլը ծանրապես հիվանդ էր թոքերու բորբոքումով։ Հույն բժիշկը, որ կխնամեր Վասիլը, մեծ հույս ուներ անոր առողջ կազմին վրա, բայց չէր ծածկեր նաև իր մտահոգութչունը, ըսելով, թե այդ հիվանդության մեջ անակնկալներ կան։ Յորկին, լսելով, որ հայրը վտանգի մեջ է, խոսեցավ իր ընկերներուն և հրավիրեց Րեմզի բեյը, որ այնքան լավ խնամեր էր նահատը։ Րեմզին կարծր դեմքով մարդ մըն էր. բայց ներքնապես վերին աստիճանի զգայուն, անոր համար կըսեին, թե երբեք անիկա բժշկութչունը չէր համարած շահավետ գործի ասպարեզ։ Անիկա եկավ Վասիլին այցելության, քննեց և հանձն առավ անոր բժշկությունը։ Թե՛ Աոֆյան և թե՚ Վասիլը շատ զարմացան, երբ անիկա բացարձակապես մերժեց որևէ վարձք, ըսելով, որ իր ազիզ ընկերոջ հորմեն դրամ չէր ստանար երբեք։ Սոֆյան այդ մասին պատմեց Բարպային և ըսավ.


—Ասոնց մեջ ալ աղեկ մարդիկներ կան։


—Ինչո՞ւ չպիտի ըլլա,— պատասխանեց Բարպան, — անոնք ալ մեզի նման մարդիկ են։ Այդ միջոցին Արիստաքին հուսահատական փորձեր կներ՝ ապացուցանելու համար իր հավատարմությունը օսմանյան պետության։ Անիկա մեծ գումար մը նվիրեր էր և հունական թերթի մեջ կոչ ըրեր էր բոլոր ունևոր հույներուն՝