հետևիլ իր օրինակին: Թուրք ազգայնական թերթ մը կատաղորեն հարձակեր Էր Արիստաքիի վրա և հայտարարեր Էր. որ իրենց պատերազմին հաջողությանը համար, պատերազմ «վասն հայրենյաց և վասն իսլամի», պետք չունին հայտնի կամ թաքուն երկրի թշնամիներու կեղտոտ դրամին։ Արիսաաքիի նվերը զուգադիպեր էր թուրք բանակի մեկ ջախջախիչ պարտության, և թերթերը թեև այդ պարտությունը անվաներ էին ռազմագիտական նահանջ, բայց քստմնելի մանրամասնություններով նկարագրեր էին բուլգարներու և հույներու կատարած խժդժությունները այդ շրջանի իսլամ ազգաբնակչության վրա։ Կ. Պոլսո մեջ մթնոլորտը թունավորված էր, և արվարձաններու մեջ միջցեղային ատելությունը հառաջ կբերեր զանազան մասնակի միջադեպեր։
Բայց պետությունը հաստատեր էր պատերազմական
հատուկ տուրք։ Գործադրող հանձնախումբը այդ տուրքը
կվերցներ ոչ միայն բանկային, սեղանավորական և այլ հիմնարկություններե,
այլև մասնավոր առևտրականներե։ Օրենքի
անունով խանութները և մթերանոցները կթալլվեին
և սնանկությունները կհաջորդեին իրարու՝ նոր սնանկություններ
հառաջ բերելով։
Զարեհ էֆենդին այս դեպքերու և լուրերու մասին կխոսեր
կեղծ արգահատանքով։ Բարպան կտագնապեր, զգալով
ազգամիջյան լարված ատելություններով հետևանքները։ Անորոշ
սպառնալիք մը կախված Էր ամեն ազգերու պատկանող
խաղաղ ազգաբնակչության գլխին։ Բարպան շատ անգամ
վհատած կհասներ տուն, բայց այնտեղ Բեռնարները կային՝
իրենց եռագույն դրոշակով, և երբ իր տան սեմեն ներս կմտներ,
կարծես թե կմտներ անվրդով նավահանգիստ։ Որովհետև
ամեն օր Էմիլը կհայտարարեր և կպնդեր, թե քանի իրենք
կան, ինչ որ ալ պատահի քաղաքին մեջ, Բարպային և իրեններուն
մազին դպչող չի կրնար ըլլլալ:
—Կտնկենք ֆրանսական դրոշակը, և թող մոտենա մեր
տունին ով որ կհամարձակի… ինձ հետ Է, որ գործ կունենա…
—Այդ ճիշտ է,- կըսեր Ժոզեֆինը՝ տատրակի պես մրմնջելով։