Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ակամա դող մը անցավ Բարպայի ամբողջ էության մեջ և ինքզինքը քաջալերելու համար ըսավ.


—Բան չի կա, ճանըմ, պարապ խոսքեր են։


Երբ Բարպան սենյակ մտավ, ուրախությամբ տեսավ, որ Բեռնարները այնտեղ են։ էմիլը ոտքի վրա էր և մատները ծալած ափերուն վրա, կատաղորեն եղունգները կկրծեր։ Իրար բարևելե հետո, էմիլը և Ժոզեֆինը գրեթե միաձայն հարցուցին.


—Ի՞նչ լուր, մոսյո Հաշիկ։


—Ես լուր չունիմ,— ըսավ Բարպան, ամչնալով իր անտեղյակության համար։


Մինչև արհեստանոցի փակումը որևէ լուր չէր հասեր Բերա, ապա թե ոչ անպատճառ բանվորները կիմանային, իսկ հետո, Բարպան առանձին աշխատեր էր գրասենյակին մեջ։


Այն Ժամանակ Բեռնարները պատմեցին, թե Ադրիանապոլիսը անձնատուր եղեր է։


Այդ լուրը ստանալուն պես, էմիլը գացեր էր ֆրանսիական հյուպատոսարանը՝ տեղեկություն ստանալու համար: Այնտեղ ձուկի պես համր Էին, ինչ կվերաբերեր քաղաքական և պատերազմական լուրերուն։ Բայց Պոլսո ֆրանսիացիները խուժեր Էին այնտեղ, անձկության մեջ Էին։ Իսկ հյուպատոսի քարտուղարը կապահովցներ ամենքը, թե ամեն միջոց ձեռք առնված Է քաղաքի եվրոպացիները պաշտպանելու համար վերահաս դեպքերու ընթացքին։ Էմիլը, որ Բերա-Պալասի մեջ մարզվեր Էր դիվանագիտական լեզվին, Բարպային հետ խոսած ժամանակ փոխանակ «քաղաքին եվրոպացիները» ըսելու, ըսավ «քաղաքին քրիստոնյաները»։


Վոսփորի ջուրերուն մեջ կուտակված եվրոպական պետությանց զրահավորները, որոնց վերին հրամանատարությունը ստանձներ Էր ադմիրալ դէսպերեն, իբրև ամենեն տարեցը, պիտի պաշտպանեին արվարձանները և թաղերը, եթե հարձակում ըլլար թուրքերու կողմե։


էմիլը, այս բոլորը պատմելով, սիրտ առավ և սկսավ նույնիսկ գոռոզանալ։ Անիկա ըսավ, թե ամեն օր հայ և