Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Այս խոսքերս, իհարկե, քեզի համար չէ,— ըսավ էմիլը։— Դուն ուրիշ մարդ ես, քեզ նման մեկը շատ կգնահատվեր Ֆրանսայի մեջ։


ժոզեֆինը հաստատեց ամուսնույն կարծիքը։


—Անտարակույս,— ըսավ ան,— ձեզ կսիրեին և կհարգեին, ինչպես մենք ձեզ կսիրենք և կհարգենք։ Ճշմարիտ Է ավելցուց Ժոզեֆինը, փաղաքշանքով նայելով Բարպային,— դեռ երեկ իրիկուն Էմիլին կըսեի, որ ափսոս է ձեզ նման մարդուն ճանչնալ այս զզվելի երկրին մեջ։


Աստիճանաբար Բարպայի դեմքը կպարզվեր, երբ անսովոր աղմուկ մը ամենուն ուշադրությունը գրավեց։


Մերձակա փողոցներեն կուգային ձիավորներ։ Անմիջապես լույսերը մարեցին և վարագույրները ծածկեցին։ Քիչ հետո ձիեր ու դոփյունը մոտեցավ, անոնք մտան իրենց փո֊ ղոցը։


Ժանդարմական ջոկատ մըն էր, որ կանցներ թաղերեն՝ գիշերային հսկողության համար։ Աս արդեն ապացույց էր, որ կացությունը վտանգավոր էր։


Վիկտորյան գործը թողուց և խոհանոցեն բարձրացավ սենյակ, Միհրանն ալ քովի սրահեն եկավ, և ամենքը կզկրտված և լուռ մնացին բազմոցներու վրա։ Երբ ձիավոր ժանդարմները անցան և հեռացան փողոցեն, Բարպան պատուհան մը բացավ և ականջ դրավ. մյուսներն ալ մեկ-մեկ կուգային և Բարպայի քով կանգնած մտիկ կընեին։ Հարևան տուներու անլույս պատուհաններեն նույնպես կերևային մարԴոց գլուխներ, որոնք կհարցուփորձեին գիշերվան անդորր լռությունը։ Դեռ հեռավորության մեջ կլսվեր ձիերու պայտերուն ռիթմական դոփյունը փողոցներու անհարթ սալաքարերու վրա, և շատ ու շատ ավելի հեռուեն կհասներ թնդանոթաձգության խուլ որոտումը։


—Միևնույնն է,— մրմնջեց էմիլը,– ի՜նչ հիմար երկիր։


—Ես Վասիլի մասին կմտածեմ,— ըսավ Վիկտորյան հուզված ձայնով։


Վասիլը ապաքիներ էր, բայց դեռ շատ տկար էր։ Թուրք բժիշկը, որ ճակատ կանչվեր էր, մեկնելե առաջ պատվիրեր