Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր Վասիլիին՝ չենթարկվիլ ցրտառության և խորհուրդ տվեր Էր տունեն դուրս չի գալ, մինչև կատարյալ բժշկությունը:


—Վագր, եթե օրը լավ ըլլա, այստեղ կբերենք,— ըսավ Բարպան։


Եվ անիկա ուժգնորեն մտածեց, որ ֆրանսիական դրոշակը և ֆրանսիացիներու ներկայությունը կպաշտպանեն իրենց տունը, և իր շնորհակալ զգացումը հայտնելու համար ըսավ Ժոզեֆինին.


—Հրեա մը կճանչնամ, գորգի գործ կընե։ Պատվիրեր եմ, որ ճաշակով բան մը ընտրե ձեզ համար։ Այս օրերո կբերե…


—Ա՜հ, մոսյո Հաշիկ գոչեց Ժոզեֆինը,— ի՜նչ ազնիվ մարդ եք դուք…


Սենյակի մթության մեջ, Վիկտորյան հուզմունքեն կարտսավեր. անիկա կզղջար ֆրենկներուն համար ունեցած վատ զգացումներուն համար։ Անիկա անգամ մըն ալ մտադրեց «մազերը ավել ընել» և ամեն բանով ծառայել ֆրենկներուն, միայն թե գոհ ըլլային և իրենց հովանավորությունը չի պակսեր Բարպային և Վասիլին:

                          *
                       *     *

Հետևյալ առավոտուն կանուխ Բարպան գնաց գործատեղին։ Արհեստանոցը բաց էր, բոլոր հնոցները վառված էին, և բանվորները կաշխատեին։ Երբ Բարպան մտավ արհեստանոց, բազմաթիվ հարցական ակնարկներ ուղղվեցան իրեն: Բարպան զգաց, որ աշխատավորները անձկության մեջ են, բայց անիկա մնաց անայլայլ. անիկա կանցներ սալերու առաջքեն և զանազան պատվերներ կուտար։ Վերջապես, անիկա անցավ ատաղձագործարանը, ուր գտավ Ղուկասը։


—Ի՞նչ խաբար, Խաչի՛կ,— ըսավ ան։

—Բան մը ըլլա նե, կնիկդ, չոճուխդ առ մեզի եկուր ըսավ Բարպան և գոհունակության ժպիտ մը երևցավ անոր աչքերում մեջ։


Ղուկասը թերահավատությամբ ուսերը թոթվեց։ Բայց