Եվ պահ մը լուռ մնալե հետո ավելցուց.
—Այդպիսիները մեր աչքերու բիբերուն պես պետք է
պահենք… Անոնք մեր ապագան են, անոնց մեջ է մեր երկրի
գալիք փառքը… — և պահ մը խոհուն մնալե հետո ավեցուց,—
մեր ոտնահարված երկրի վերականգնումը։
—Ես չէի գիտեր,— ըսավ Վասիլը ծիծաղելով,— որ իմ անառակ որդիս այդքան բան կպարունակե իր մեջ։
Եվ Վասիլը անսահմանորեն երջանիկ էր, որ իր տղու
մասին այդպիսի գնահատական կլսեր ու իր երախտապարտությունը
հայտնեց Ռեմզիին, սրտաբաց անկեղծությամբ
խոսելով անոր իր ծրագիրներուն, իր մտատանջություններուն
և իր ըրած դիտողություններուն մասին:
Ռեմզին Վասիլի խոսքերուն հետևեցավ մեծ ուշադրու-
թյամբ և ըսավ.
-Ձեր զգացողությունը թուրք ժողովուրդի մասին ճիշտ
է. մերոնք տգետ են և կորած հետամնացության մեջ։ Այն
թշվառությունը, որ կա թրքական թաղերու մեջ— և դեռ խոսքը
չեմ ըներ մեր գյուղացիության թշվառության մասին,–
ոչ մեկ տեղ չեք գտներ։ Այդ թշվառությունը ահագին է, սահման
չունի, բայց խմորումներ կան անոր մեջ։
Հետո, Ռեմզին խիստ ատելությամբ և զզվանքով խոսեցավ ազգամիջյան թշնամություններու մասին։
—Մեր երկրի տարբեր ազգություններու պատկանող ժողովուրդները,— ըսավ անիկա,— իրարմե բաժնված են չինական պարիսպներով։ Ո՜վ է շահագրգռված, որ այդ այդպես ըլլա։ Դասակարգային թշնամին։
Վասիլը առաջին անգամ կլսեր այդպիսի խոսք. այդ խոս– քր լուսաբանեց իր միտքրը. այն, ինչ որ խարխաբելով կփնտըեր, կարծես գտավ մեկ անգամեն։
Այդ օրեն հետո, մինչև Ռեմզիի Գելիպոլու մեկնիլը, հաճախ Վասիլը ունեցավ զրույցներ իր բժիշկին հետ։ Անգամ մը Բարպան ալ ներկա եղավ անոնց տեսակցության։ Ռեմզին անմիջապես մեծ համակրություն ունեցավ Բարպայի նկատմամբ, որու մասին Վասիլր արդեն խոսեր էր, և հաջորդ այցելության Ռեմզին ըսավ Վասիլին.
—Բարպան սքանչելի ատաղձ է, բայց…