և փայտաշեն գունաթափ տուները, իրենց կույր պատուհաններով, իրարու վրա հակած, կարծես խորհրդավոր գաղտնիք մը կհաղորդեին իրարու: Ընկերները դուրս եկան լայն հրապարակ մը և անցան հոյակապ մզկիթի մը բակեն, ուր հասարակ ժողովուրդի խայտաբղետ բազմություն մը, լուռ և խոհուն, կարծես թե բանի մը կսպասեր։
Ռահմին պատվիրեց ընկերներուն, որ դուրս ելլեն բակի մյաս դռնեն և իրեն սպասեն, և ինքը մտավ մզկիթ, ուր մոլլա մը կխոսեր խռնված բազմության։ Քառորդ ժամ հետո, երբ Ռահմին եկավ միացավ իր րնկերներուն, սաստիկ այլայլված էր, և դժգույն շրթները կդողային։ Նահատը, Տիրանը և Յորկին անոր կնայեին հարցական ակնարկով, բայց անիկա վճռեր Էր ոչինչ չըսել. վերջապես, ան ֆեսը դեպի ետ մղեց ճակտին վրա, թաշկինակովը քրտինքը սրբեց և ըսավ.
-Է՛հ, ընկերնե՛ր, կյանքի մեջ և մահվան առաջ մենք եզրայրներ ենք,— և սկսավ քալել։
Անոնք անցան դեռ ուրիշ փողոցներե և հրապարակներե մոտեցեր էին հունաբնակ թաղերու և երբ մտան այդ թաղերը, իրենց թվեցավ, որ կգտնվի արտաերկրային զոնայի մեջ։
Կիներ, կանգնած տան սեմերու վրա կամ կախված պատուհաններե դուրս, կշատախոսեին եռանդով։ Իսկ թաղին ջական կզգար փեթակի նման: Սրճարաններու և գինետուներու առաջ, աթոռակներու վրա նստած, մարդիկ սուրճ կը խմեին և զվարթորեն կխոսկցեին: Կասկածելի երևույթով մարդիկ կդեդերեին շուկային մեջ, բայց ոչ ոք ուշադրությունը չէր դարձներ անոնց վրա. միայն, երբ անոնցմե մեկը կմոտենար խումբի մը և կջանար խոսակցությունը լսել, խումբի մարդիկ կհայհոյեին կամ կծիծաղեին և կշարունակեին խոսիր:
Լեզուկի գույն ներկված՝ թաղին հունական եկեղեցիին զանգակը սկսավ ղողանջել: Խուռն բազմություն մը կդիմեր դեպի եկեղեցին: Այս անգամ Յորկին ուզեց մտնել այնտեղ և տեկանալ, բայց Ռահմին արգիլեց։
Ո՛չ, Յորկի,— ըսավ ան,— պետք չէ։
Անոնք մտան եկեղեցիին դիմացի փողոցը, ուրկե լա֊