—Ահա ուր Հասցուց մեզ անկրոնությունը ,—ըսավ անիկա ճյուրբեին փեշերը հավաքելով և նստելով։ Անիկա ամենուն Համար առանց շաքարի սուրճ պատվիրեց սպասրոկին, որ վութկոտությամբ եկեր Էր պատվերը ստանալու:
Մոլլային ընկերակցողները երիտասարդներ Էին, բայց կնճռոտ դեմքերով, պռստած հոնքերով. անոնք, կարծես, կորոճա յին դառն խոտ մը։
—Հայրենիքը վտանգի մեջ Է,— ըսավ անոնցմե մեկը և սիգարեթը վառելով՝ ավելցուց.— ալչակ բուլգարները մեկ ժամեն մյուսը կմտնեն մայրաքաղաք։
Խոսողին քովը նստած խարտիշահեր երիտասարդ մը ֆեսը քաշեց աչքերուն վերև և գոչեց.
—Վարդի պես Պոլի՜սը… գեղեցիկ Պոլի՜սը, մեր պաշտելի սիրուհին… ո՛չ, ո՛չ… կմեռնինք, այդ չենք տեսներ։
Խարտիշահերին կրքոտ խոսքերուն արձագանք տվին մյուսները.
—Մինչև արյան վերջին կաթիլը կկռվինք, չենք զիջիր…
Մոլլան դժգույն ժպիտով կդառնար մեկին և մյուսին, անիկա ըսավ վերջապես.
Խալիֆայւսնիստ քաղաքը վտանգի մեջ է, և գյավուրները ուրախ են։ Ամենքը… ամենքը… մեծով… պստիկով… ամհնքը… այս մեկը լավ միտք պահեցեք։
ԵՎ անիկա բռունցքը բարձրացուց և ուղղեց դեմը, ետևը և հետո՝ աջ և դեմի ձախ։
Սրճարանի լուռ ծերունիներու համրիչները կարծես ոգևորվեցան, Հատիկները ավելի արադ ինկան Հատիկներու վրա:
Տիրանը անթերի թրքերենով և բարձր ձայնով կանչեց սպասավորը Մոլլան և իրեն ընկերակցողները ակնապիշ նայեցան Տիրանին, հետո իրենց ակնարկները դարձուցին Ռահմիին և Նահատին: Յորկին անզգալիորեն կռնակը դարձուցեր Էր անոնցը:
Երթա՛նք, ըսավ Տիրանը, երբ վճարեցին։
Անոնք հեռացան, անցնելով լուռ և խոկուն ծերունիներու առաջքեն, և հառաջացան փոշոտ փողոցին մեջ, և անոնք չի տեսան, որ երիտասարդ մոլլան ավելի կատաղությամբ ըս֊