տեսան, որ բոլոր մեծ ու փոքր խանութները փակված էին արդեն, բայց կամուրջի մոտ փողոցները հետզհետե դարձան բազմամարդ։ Գլխարկավոր և ֆեսավոր հայեր, հույներ և հրևաներ՝ խուճապի բռնված, կշտապեին դեպի կամուրջը, ուրկե հակառակ ուղղությամբ կանցնեին ուշ մնացած թուրքեր։
Կամուրջի առաջ հանկարծ երկու ընկերները կանգ առին ցնցվելով. ոստիկան մը, իրենց բոլորովին անծանոթ պատճառով, շառաչուն ապտակ մը իջեցուց ճերմակ մորուքով ծերունիի մը, որուն հետ կխոսեր թշնամական կատաղությամբ: Ծերունին, որ թևին տակ գիրքեր ուներ, շշմեցավ, պահ մը դեդևեց և կամքի ճիգով կանգուն մնաց, բայց բազուկները թուլացան, և դիրքերը ինկան գետին։ Անիկա աչքերը կքթթեր և խարխափելով բան մը կփնտրեր կուրծքին վրա։ Ռահմին սլացավ դեպի ծերունին և ակնոցին կապը գտնելով, դրավ անոր ձեռքին մեջ։ Ծերունին կդողար ամբողջ մարմնովը, բայց երբ ակնոցը գտավ սև երիզին ծայրը և քթին անցուց, կարծես թե կազդուրվեցավ և զարմանքով ու շնորհապարտությամբ նայեցավ Ռահմիին: Արցունքի խոնավությունը մշուշեց անոր ակնոցի ապակիները, և նայվածքը ընկղմեցավ անզոր բողոքի արտահայտության մեջ: Այդ միջոցին Յորկին հավաքեր Էր դիրքերը, որոնք հին հունական դասականներու երկեր Էին, և կմոտենար ծերունիին, երբ ոստիկանը, ապշած այդ երիտասարդներու հանդգնութենեն, եկավ դեպի իրենց: Ռահմին, մոռանալով ամեն ըզգուշություն, ընդոստ դարձավ ոստիկանին և ն նայվւսծքը գամեց անոր աչքերուն մեջ:
Այժմ ինձ հետ Է քու գործդ,— ըսավ ան հևացող ցասումով:
Դեֆ եղի՛ր,— գոռաց ոստիկանը, հայտնապես զգուշանալով գործ ունենալա այդ բորբոքված երիտասարդին հետ, որուն թուրք ըլլալը հասկցավ։
Ռահմիի մեջ ցասումը հետզհետե կաճեր։
Դեֆ եղի՛ր,– կրկնեց ոստիկանը ավելի թույլ ձայնով, օրը չէ, մենք նորեն իրար կհանդիպինք։
Մենք անշուշտ իրար կհանդիպինք,— ըսավ Ռահմին՝ ատամները սեղմելով և զգաց Յորկիին ձեռքը թևին վրա: