Քրտինքի կայլակներ բողբոջեր էին Ռահմիի ճակատին ոքունքերուն վրա: Անիկա խոր հաոաչեց և Յորկիի հետ անցավ կամուրջին վրա։
Երբ մեյ֊մեկ տասնոց վճարելով անցան, Ռահմին կանգ առավ, գրպանեն հանեց թաշկինակը, քրտինքը սրբեց և հանկարծ փղձկեցավ. մեծ հուզում մը կալեկոծեր անոր հոգին։
—Յորկի՛,— ըսավ անիկա բեկված ձայնով,— մեղք մեզի, հազար անգամ մեղք մեզի…
Հետզհետե ավելի արագ քայլերով անցորդները կսուրային դեպի Ղալաթիա. ոմանք իրենց շտապին մեջ կզարնվեին անոնց, կսրտնեղեին և ոմանք ապշած ու կասկածով կմայեին այդ երկու երիտասարդներուն, որոնք կանգներ Էին և կարծես թե կորսված բան մը կփնտրեին։
Յորկին կզգար իր ընկերոջ հոգեկան տագնապը, բայց կջանար Ռահմին վերադարձնել անմիջական կացության, անցնիլ որքան կարելի Է շուտ այդ չարաբաստիկ կամուրջեն։
Բայց Ռահմին կարծես կորսվեր Էր իր մեջ հորդող զայրույթի և կարեկցության զգացումներուն մեջ։ Անիկա գնաց հենվեց կամուրջի երկաթյա վանդակին և աչքերը մխրճեց ծովուն մեջ։
Շոգենավերը անդուլ, անդադար կսուլեին. շչակներու այդ անընդհատ սուլոցներուն մեջ երբեմն կբարձրանար օտար շոգենավի մը ձայնը, որուն արձագանքները կվերադառնային զանազան կողմերե, և որուն կպատասխանեին ուրիշ օտար շոգենավերու խռպոտ կամ թավ կանչերը։
—Մեր հողին վրա, մեր հարազատ երկրին մեջ… — կըսեր Ռահմին բարձր հուզումով,— այդ ծերունին, հավանաբար ուսուցիչ… Հոմերոսը, Էսքիլեսը այս զզվելի քաղաքին ցեխերուն մեջ… 0՜հ, մենք թշվառներս… և չի ջախջախեցի այդ ալչակին ռեխը, օ՜հ…
Հանկարծ Ռահմին ընդոստ դարձավ Յորկիին և, բիբերը ընդլայնած, ըսավ անոր.
—Ամոթր և կատաղությունը ինձ կխեղդեն, ես չեմ կրնար այլևս մոռնալ այդ ծերունին, երբե՛ք, երբե՛ք… մահ-