վանս րոպեին ես կտեսնեմ այդ ծերունիին արցունքոտ աչքերը, ես չեմ կրնար այլևս ազատագրվիլ աչդ ցած մարդու արարքեն, երրե՛ք, երբե՛ք…
Յորկին կուզեր ըսել, թե ոչ մեկ առնչություն չի կար Ռահմիին և այդ սինլքոր ոստիկանին մեջ, երբ ահագին դղրդոց մը ուշադրությունը գրավեց։
Բեռնատար ավտոմոբիլներ շարքով կանցնեին կամարջին վրայեն, որ անոնց ծանրության և շարժումին տակ կդղրդեր և կզնգար իր բոլոր մասերով։ Որոտումի նման աղմուկ մը իր առաջքեն կքշեր ահաբեկված անցորդները, որոնք կվազեին դեպի Ղալաթիա։ Ռահմին սթափվեցավ և Յորկիին թևեն բռնած, սկսան հառաջանալ արագությամբ։ Հետո տեսան, որ բեռնատարները կանգ կառնեին Հայդար փաշայի և Սկյուտարի նավամատույցներուն առաջ, և անմիջապես լսեցին մի ահավոր աղաղակ, որ կազմված էր հարյուրավոր մարդոց ցավի և տանջանքի ձայներեն։
Այդ բեռնատարներու մեջ լեցված էին ռումելիցի թուրք գաղթականները, որոնք կիջնեին այդ պահուն իրենց կառքերեն, տարօրինակ խառնիճաղանջի մեջ։
Յորկին և Ռահմին մոտեցան Սկյուտարի նավամատույցին և աոաջին ակնարկով տեսան դժոխային իրարանցում մը, որան մեջ բազուկներ կբարձրանային, այսահարի պես մարդոց դեմքեր կերևային, և այդ բոլորը կգալարվեր, կցնցվեր, կջղաձգվեր, կարծես կփրփրար իր տեղին վրա։ Հետզհետե, սակայն, Յորկիին և Ռահմիին ուշադրությունը սևեռեցավ որոշ մանրամասնություններու վրա և այն ատեն միայն անոնք կարողացան ըմբռնել ահավոր իրականությունը։
Գաղթականներր ստվար մեծամասնությամբ գյուղացիներ էին, որոնք, փախուստ տալով գրավված վայրերեն, անոթի, ծարավ ճամփորդեր Էին և հասեր Էին Կ. Պոլիս, ուրկե պետք Էր որ փոխադրվեին ասիական ափունքր։ Ժանդարմական խիստ գոտի մր շրջապատած Էր այդ գաղթականները, որոնցմե ոչ մեկը դուրս չէր կարող սպրդիր Անոնք անցեր էին հրդեհներե և կոտորածներե, կորսնցուցեր էին իրենց հարազատները, իրենց ետևը թողեր էին սերունդ-