րար ձայնով,– շատ լսված է, որ գավառներու մեջ հազարավոր մարդիկ պաշտպանված են շնորհիվ եվրոպական դրոշակի մը։ Քու խելքդ չի հասնիր կոր, — ավելցուց անիկա,- կտնկենք դրոշակը, կկանչենք մեր դրացիները, բարե֊ կամները, և ամենքն ալ կպատսպարվին «մեր դրոշակի» հովանիին տակ։ Բարպան, կարծես թե, ուժ կստանար իր սեփական խոս֊ քերեն։ Անիկա հետզհետե կկորսնցներ վտանգի զգացումը և, ընդհակառակը, ինքզինքը կզգար հարուստ, ուժեղ և ազատ։ Անիկա թեթևցեր էր օրվան մեջ կրած տաժանելի տպավորություններեն, որովհետև ինքնավստահությամբ կնայեր դրոշակին, որ իրեն տվեր էր ազատ մարդու հատկանիշը եղող զզացումներ։
—է՛հ, Վիկտորյա՛,— ըսավ անիկա կնոջը, ինչո՞ւ քիթդ
կախեր ես։
Քիչ հետո անիկա համոզիչ ձայնով կըսեր Վիկտորյային. —Ես ալ գեշ եղա, տեսնելով, որ մեզի կձգեն կերթան
կոր, բայց, տե ս, մեզի ինչ ձգեցին։
Եվ անիկա մեկնեցավ՝ երթալու իր ընկերները մասնակից
ընելու համար իրեն եղած բարիքին։
Վիկտորյան դուռը նոր փակեր էր Բարպային ետևեն, երբ
ջախջախը զարնվեցավ։ Սևազգեստ կին մըն էր, գլուխը ծածկած սև քողով։ Սոֆյայի դրացուհիները ղրկեր էին այդ կինը, որ լուր տար Վասիլի ձերբակալության, տանր խուզարկության և Սոֆյայի տագնապալի վիճակի մասին։ Բարպան փողոցը Հանդիպեցավ այդ անճանաչ կնոջը և նույնիսկ զարմացավ, որ իր տան առաջքը կանգ առավ. բայց մտածեց, որ թերևս մեկու մը Հասցեն կփնտրեր և որովՀետև անհամբեր էր իր ընկերները գտնելու և Հրավիրելու իր տունը, քայլեըր արագացուց և անցավ փողոցի անկյունը։
Արհեստանոցը փակվեր էր սովորական ժամեն աոաջ, և մոտակա սրճարանները մարդ չի կար։ Բանվորներեն շատերը
տուն գացեր էին, բայց ոմանք իջեր էին Բերա՝ ուտեստե