ղենի պաշար վերցնելու ֆրենկներու հաճախած սրճարաններու մեք որևէ ստույգ տեղեկություն քաղելու համար տիրող կացության վրա։ Բարպան, որևէ ծանոթ մարդու չի հանդիպելով, շտապեց իջնել Բերա, ուր Լյուքսենբուրգի սրճարանին մեջ ժամադրություն տվեր էր Ղուկասին։ Դեռ այդ ժամուն Բերայի շիտակ ճամփան խաղաղ էր, խանութները բաց էին, անցորդները, կարծես թե, կդիմեին իրենց առօրյա գործերուն, բայց ուշադիր դիտող մը կտեսներ, որ անորոշ ահ մը կար ամենուն դեմքին վրա։ Լյուքսենբուրգի սրճարանը լեցուն էր խիտ բաղմությամբ։ Ծխախոտի թանձր ծուխը բռներ էր մթնոլորտը, որ անտեսանելի կդարձներ հեռու նստած մարդիկը։ Բարպան դժվարով կանցներ աթոռներու արանքներեն , երբ, վերջապես, ձայն մը կանչեց զինքը։ Ատաղձագործ Ղուկասն էր, որ անկյուն մը նստեր էր, շրջապատված արհեստանոցի ընկերներով։ —Ինչ խաբար, Բարպա՛,— ըսավ Ղակասր։ - Սպասեցե՝ք , ձեզի կարևոր բան ունմ հայտնելու,— ըսավ Բարպան: եվ անիիկա ակամա կժպտեր, որովհետև իր աչքերուն առաջ կծածանեին ֆրանսիական դրոշակին ազատարար գույները։ —Հակոբը տեսա՞ր,— հարցուց Ղուկասը անհամբեր։ —Չէ՛,— ըսավ Բարպան և վերհիշեց Վասիլին սպառնացող վտանգը։ —Շատ կվախնամ, որ Վասիլին բան մը պատահած է,— ըսավ Ղուկասը մտատանջ,— Հակոբը ինչո՞վ պիտի ուշանար։
Բարպայի տրամադրությունը ամպոտեցավ։ Հետո Ղուկասը պատմեց իր լսածներու մասին։ Քանի մը
ժամով զինադադար էր Չաթալճայի ճակատը։ եթե բանակցությունները ելքի մը չի հանգեին, պատերազմը կվերսկսեր և այս անգամ…
Ղուկասը սեղանին վյրայեն գլուխը մոտեցուց Բարպային
և ըսավ ցած ձայնով« 342