Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն ժամանակ Միհրանը առաջարկեց, որ ինքը երթա, գիշերը անցընե Վասիլի տանը։ Բարպան դժկամեցավ Միհրանը հեռացնել տունեն, բայց պատանին վճռականորեն պնդեց իր ըսածին վրա։

—Լավ,— ըսավ Բարպան, չգտնելով որևէ ուրիշ ելք,– միայն ինձ խոսք տուր, Միհրա՚ն, որ եթե կասկածելի ձայն մը գա ականջիդ, Յորկիին հետ կուգաս այստեղ։ Սոֆյան ալ այդ պարագային թևերնուդ վրա կբերեք հետերնիդ։

Մայրամուտեն առաջ դրացիները սկսան գալ, և Բարպայի տունը լեցվեցավ կիներով և երեխաներով։ Մեկ քանի ընկերներ ևս իրենց կիներով և երեխաներով եկան, բայց Հակորը, Ղուկասը, Հերակլը և ուրիշներ մնացին իրենց տուները։

Երբ մութը իջավ քաղաքին վրա, փողոցները ամայացան, ձայները լռեցին։ Ամեն մեկը քաշվեր Էր իր պատյանին մեջ։ Վիկտորյան քիչ մը հանդարտեցավ, լսելով, որ Բարպան մտադիր Էր Էմիլի միջոցով դիմել ֆրանսիական հյուպատոսարանի միջնորդության՝ Վասիլը ազատելու համար, և հետո անիկա կլանվեցավ իր տանտիրուհիի պարտ ավորութչուններով։

Կեսգիշերին, վարագույրները փակ, լույսը ծածկած հաստ թուղթով, Բարպայի տանը ապաստանածները կխոսակցեին ցած ձայնով։ Երբեմն ձիավոր ժանդարմներու ջոկատ մը կանցներ փողաոցեն։ Երբ դեռ հեռու են կլսեին սմբակներու ձայնը, լույսը կմարեին և լուռ կսպասեին, որ ժանդարմները անցնեին։ Երբեմն ալ վարագույրի արանքեն կհետապնդեին դուրսի աշխարհը, որ մութ Էր և լուռ և լի անծանոթ սպառնալիքներով։

Երեխաները խառնիխուռն պառկած Էին բազմոցներուն վրա, ոմանք ալ գետինը գորգին վրա, ուր և մեծերը նստած Էին։ Անոնց խարտյաշ և թուխ գլուխները գորով և խանդաղատանք կներշնչեին, և մայրերը կպատմեին իրենց երեխաներու չարաճճիություններու մասին մայրական ժպիտով։ Վիկտորյան՝ սաճե մանգալին առաջ, անվերջ կոֆե՝ կեփեր, իսկ Բարպան՝ սեղանին առաջ նստած, լուրջ և խիստ նայվածքով կդիտեր դրոշակը, որ տարածված Էր սեղանին