մորը աղեխարշ և անորոշ ճիչերը և ողբագին աղաղակները։ Երկու պատանիները սրտակցությամբ կբաժնեին իրենց ցավը և լուռ կնայեին իրարու։ Երբեմն, սակայն, Յորկին կիյնար կատաղության գերագրգռության մեջ և բռունցքը ցույց տալով՝ կըսեր.
—Այնպիսի վրեժ մը պիտի լուծեմ այս զզվելի աշխարհեն… կտեսնաք։
Սոֆյան վերջապես առողջացավ իր ուղեղային տենդեն, բայց անոր մտային կարողությունները նվազեցան և խանգարվեցան։ Անիկա ոչ մեկ օր Վասիլի խոսքը չըրավ, այնպես որ զինքը շրջապատողները, նույնիսկ բժիշկը, կարծեցին, որ խեղճ կինը առհավետ մոռցած Է Վասիլի գոյությունը։ Սոֆյան հետզհետե ֆիզիկապես կազդուրվեցավ և սկսավ զբաղիլ տան գործերով. անիկա մեքենաբար կկատարեր իր առօրյա և սովորական գործերը և կարծես որևէ դատողություն չուներ, բայց Վիկտորյան նշմարեր էր, որ անիկա զուրկ չէր խորհելու կարողութենե, ընդհակառակը, անիկա մեծ ճարտարությամբ կթաքցներ իր մտածումը։ Սոֆյան արտակարգ կերպով նիհարեր և դժգուներ էր. անիկա դարձեր էր գրեթե անխոս և տանը մեջ, երբ կանցներ մեկ սենյակեն մյուսը, ավելի կնմաներ ուրվականի, քան թե կենդանի մարդու։ ։ Կջանային զինքը ոգևորել իր տղով, իր սիրական Յորկիով, րայց անիկա երկար և ակնապիշ կնայեր Յորկիին, բայց ոչ մեկ զգացում չէր արտահայտեր անոր:
Հետզհետե ամենքն ալ համոզվեցան, որ Սոֆյան իր ուղեղային տենդի հետևանքով կորսնցուցած Էր զգալու և, հետևաբար, տառապելու կարողությունը, և անոր վրա հարևաններու հսկողությունը թուլացավ։ Բայց ահա օր մը, երբ անիկա տանը մեջ մինակ Էր, ինքզինքը հորը նետեր Էր և այսպիսով վերջ տվեր էր իր կյանքին։ Թաթավլայի հունական թաղի մեջ Սոֆյային հիշատակը մնաց ինչպես դժբախտություն մարմնացում, ծնած օրեն դժբախտ կնոջ տիպար։
Յորկին, մայրը կորսնցնելով, ինկավ կատաղի հուսահատության մեջ։ Ան չէր կարող հաշտվիլ դառն իրականության