Բարպան էմիլին խոսեցավ անմիջապես Վասիլի ձերբակալության մասին։ էմիլը կրակուբոց կտրեցավ, խոստացավ հետևյալ օրն իսկ դիմել ֆրանսիական հյուպատոսարանը, խոստացավ ինքն անձամբ կավազի մը հետ երթալ ոստիկանատուն և Վասիլը իր ձեռքով կառներ կբերեր, թող համարձակեին իրեն մերժել…
Վիկտորյան ամբողջ օրը անցուցեր էր Սոֆյային մոտ, որ անգիտակից վիճակի մեջ կտառապեր, ուղեղային տենդ ուներ, և որուն կյանքը, ըստ բժշկի կարծիքին, թելե մը կախված Էր։ Բայց Վիկտորյան հաստատ համոզված Էր, որ երբ Վասիլը տուն վերադառնար, Սոֆյան կլավանար։ Ահա թե ինչու անիկա, ինքզինքը գաղափարապես մեղարելով, որ անարդար եղած Էր Բեռնարներու հետ, այժմ ամեն ինչ կըներ իր մեղքը քավելու համար։ Անիկա ծածուկ պահած տեղեն կնքված ազնիվ տեսակի գինի բերավ սեղանին վրա և իր ամեն ջանքը ըրավ լավ ճաշ մը հրամցնելու համար այդ թանկագին ֆրանսիացիներուն։
Ո՛չ Բարպան և ո՛չ Վիկտորյան, անձնատուր իրենց հույսերուն և զգացումներուն, ուշադրություն չէին ըներ Միհրանին, որ որոտին առաջքը կանգնած, սովորականեն ավելի դժգույն, մեյ մը արհամարհանքով կնայեր Բեռնարներուն և մեյ մը մորեղբորը և Վիկտորյային՝ կշտամբող աչքերով։
Անիկա Յորկիեն լսեր էր, որ Վասիլը իր ձերբակալման օրն իսկ փոխադրեր էին Հայդար Փաշա, ուրկե գնացքով և ընկերացավ երկու ժանդարմաներու, ուղարկեր էին դեպի էսկի Շեհիր։ Մինչ այդ և հետագային ալ անհնարին եղավ Յորկիին հորը հետքը գտներ Ռահմին դիմեց ամեն միջոցներու, դարձավ հնարամիտ և խորամանկ, բայց իր բոլոր ձեռնարկածները վիժեցան։ Անիկա ստացավ հակասական տեղեկություններ և օրեր ու շաբաթներ կորսնցուց՝ կեղծ հետքերու հետևելով։
Միհրանը թե՛ կուզեր հայտնել մորեղբորը, որ Վասիլը Կ. Պոլիս չէ, և թե՛ կզգուշանար այդ լուրu տալով հուսահատության մատնել Վիկտորյան։ Անիկա գրեթե ամեն իրիկուն կերթար կգտներ Յորկին, որ իր ավելորդ դիմումներեն բարոյապես և ֆիզիկապես ջախջախված, կուգար տուն լսելու