Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրանը բոլորովին տարբեր ճամփաներով եկեր հասեր էր այն կետին, ուր հանդիպեր և միացեր էր Յորկիին։ Կոլեջ մտնելով, Միհրանը անմիջապես զգացեր Էր, որ կգտնվի խորթ միջավայրի մեջ։ Իր դասընկերները կպատկանեին այնպիսի ընտանիքներու, որոնց հետ երբեք շփում չէր ունեցած։ Այդ գոռոզ պատանիները, որոնք միշտ կխոսեին իրենց հորը ունեցած հարստության մասին, ստորին տեսակե արարած կհամարեին Միհրանը, հակառակ որ Բարպայի ջանքերու շնորհիվ անիկա հագված էր իրենց պես և երրեմն ավելի լավ։ Ֆրերները, որ շուտով կմտերմանային հարուստի տղոց հետ, զինքը կանտեսեին և հաճույք պատճառելու համար առևտրականներու կամ ֆինանսիստներու Միհրանի ամենաթեթև հանցանքը առիթ կհամարեին նախատելու պատանին և երեսին տալու անոր ռամկական ծագումը։ Թե՛ դասարանին մեջ և թե՛, մանավանդ, ազատ ժամերուն Միհրանը՝ մնալով առանց խաղընկերներու, կմխրճվեր հուսահատության մեջ, և մթնոլորտը իրեն համար կդառնար անշնջելի։ Այդ հանգամանքներու մեջ գտնվող պատանի մը, որ կարծես. մաքսանենգությամբ մտեր Էր իրեն լի պատկանող վայրի մը մեջ, կրնար իր վիճակը թեթեցնել եթե դառնար ծառայական և ճիգ գործադրեր սիրաշահելու մեկը կամ երկուքը։ Բայց Միհրանը ուներ վայրագ Հպարաաթյուն, որ ամեն օր կաճեր և կհիմնավորվեր, քանի անիկա կդիտեր ու կզատեր իր դասընկերները։ Անոնք կոպիտ Էին, խարդախ, ստախոս, անողոք՝ նույնիսկ մեկզմեկու համար։ Միհրանը դիտեր Էր նաև, որ այդ տղաքը, իրենց ցուցադրած գոռոզության փոխարեն, քծնող և ստորաքարշ Էին մեծերու հանդեպ։ Միհրանը խորապես կզգար, որ ո՛չ ներկային և ո՛չ ապագային որևէ բան չուներ հուսալիք այդ լավ հագված և վաղահասորեն պարարտացած սինլքորներեն, և հաճախ կմտածեր, որ լավ կըլլար, եթե իրմե անկախ պատճառով մը վերջ գտներ դպրոցական այդ տառապալից կյանքը։ Բայց անիկա այդ մասին ոչ մեկ ակնարկություն չէր ըներ