Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չությունները աճեր էին։ Անիկա իր մատղաշ հոգու բոլոր ձղտումնեըովը կսլանար դեպի այղ նպատակը։ Մեծ կղզիի դրախտային կյանքը կախարդեր Էր պատանին, և ան տենդագին հրայրքով կմտածեր, թե պետք Էր, որ ինքն ալ տիրանար այղ կյանքին։ «Մարդ չեմ, եթե օր մը ես ալ իմ ամառանոցը չունենամ Մեծ կղզիի մեշ», կմտածեր անիկա, և այդ մտածումը ոչ միայն զինքը կխարազաներ, այլև առաջուց իրեն կուտար հպարտություն և ինքնավստահություն։ Կղզին հիշելով, անխուսափելիորեն Միհրանը կհիշեր նաև ՄաՆնիկը: Միհրանը օրերով մնացեր Էր վարդագույն աղջկան հրապույրին ազդեցության տակ։ Երեկոները, երբ վերմակը կքաշեր մինչև գլուխը, աչքերը փակ, բայց անքուն, անիկա կտեսներ Մաննիկը, կհիշեր անոր ամեն մեկ շարժամը, կեցվածքը, ըսած խոսքերը, և սիրտը կլեցվեր հուզմունքով և անորոշ զգացումներով։ Բայց ամեն անգաուն կհիշեր նաև անոր անգութ ծիծաղը, երբ ինքը և Բարպան ընկրկեացան, հանկարծակիի եկած, ճերմակ շանը հաչոցներեն։ Այդ հիշողությունը կցնցեր Միհրանը, գլխին տաք հոոսանք մը կի-ջնար, վերմակին տակ այտերը կկարմրեին, կայրեին: Այդ հիշողությունը կաղարտեր Մաննիկի պատկերը, և Միհրանի քաղցր երազանքներուն թեթև ոստայնը կպատրասվեր:

Եթե այն րոպեին, որ շունը հաչեց, դոնե Բարպան վախցած չըլյար, թերևս Միհրանը կուլ տար իր կրած անձնական վիրավորանքը, բայց այն իրողությունը, որ իսկապես Բարպանա ընկրկեցավ այղ տան տերերու պահապան շան հաչոցներուն առաջ, կթունավորեր Միհրանի սրտմտությունը։ Անիկա կզոգար խորապես  որ ինքը պարտական Էր Բարպայի կրած  նախատիքրին վրեժը լուծելու.« Եվ ինչպես Միհրանըր կրւար ույդ վրեժր լուծել. «Ավելի շքեղ ապարանք մը ունենալով Մեծ կղցիին մեջ», կմտածեր անիկա։
Միհրանը կերևակայեր վադագույն հպարտ աղջիկը իր դռանը առաջ, որ կդողար իր պահապան շանը՝ ավելի կատաղի գամփռի մը սպառնական ժանիքներեն։ Միհրանը ինքզինքր կտեսներ տանը մուտքի սանդուղներուն վրա։ Ինքը