Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արտակն էր, որ առաջին անգամ վճռականապես հայտարարեց Միհրանին, որ աստված չի կա, որ ալդ բոլոր կրոնական «ճշմարտությունները» խաբեություններ են: Անիկա ըսավ Միհրանին, որ մարդոց մեկ մասը բացարձակ համոզված ըլլալով, որ ո՛չ աստված կա, ո՛չ սատանա, շահու համար կխաբեն մյուս մասը, որ միամտորեն կհավատա այդ խաբեբայություններուն։

—Ֆրերները, հայրս,— ըսավ Արտակը բուռն եռանդով, — խաբողներու կարգեն են։

Միհրանը երբեք լրջորեն չէր մտածած աստծոս գոյության կամ չգոյության մասին և կզարմանար, որ Արտակի նմա հանդարտ մեկը ինքզինքմ են դուրս կելլեր պայքարելու և ժխտելու համար աստված մը, որ գոյություն չուներ։ Բայց Արտակը կխոսեր նաև Միհրանին մարդոց մեջ եղած անհավասարաթյան մասին, դրամի ապականող դերի մասին, աշխատանքի իրավունքի և պարտավորության մասին։ Միհրանը՝ Արտակի շրթներեն կախված, կլսեր անոր խոսքերը, և մտածումը կմտներ բուռն հուզմունքի մեջ։ Բայց մինչդեռ Արտակը կբավականանար խորհրդածելով, Միհրանը անմիջապես կմտածեր, թե ի՞նչ միջոցներով այդ բոլորը կարելի կդարնար իրագործել կյանքի մեջ։

Օր մը, երբ Միհրանը այդ մասին խոսեցավ Արաակին, անիկա պահ մը փտածկոտ մնաց և ըսավ.

Մարդ արարածը այնքան ապականված Է, որ չարժեր անոր մասին մտածերլ:Ես կնախընտրեմ մնալ գաղափարներու վճիտ մաքրության մեջ։ Եթե դու ուզես այդ գաղափարներեն մեկը գործադրել մարդոց վյրա, մարդիկը չեն ացնվանար, իսկ գաղափարդ կաղարտվի։

Բայց չէ՞ որ այդ գաղափարները մարդոց համար են, ըսավ Միհրանը:

– Մտրդի՜կը, մարդու՜ կը,— մրմնջեց Արտակը, և դեմքը ասավ խոր զզվանքի արտահայտություն։ Ահոնք պահ մը լուռ քալեցին կողք-կողքի։ Միհրանը հաճախակի կնայեր Արտակին և իր ակնարկով կարծես կհարցափորձեր անիկա:

-Միհրան,֊ ըսավ անիկա վերջապես,— քեզի զար 359