Էջ:Բարպա Խաչիկ.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գյուղացին, ատտեղ Է, որ, Բարպա՛, քու կոմիտաճիներդ խալտ կուտեն կոր,— ըսավ Ղուկասը ձայնը բարձրացնելով և սրտնեղած,— քեզի օրինակ մը տամ. եթե ըսեն, որ աստեղ միայն հայ աշխատավորն Է, որ անարդարության կենթարկվի, կհավատա՞նք, չէ՛ ։ Ես իմ աչքովս տեսածին կհավատամ, վեսելա՜մ…Այդպես բան չի կա աս աշխարհիս վրա,— շարունակեց անիկա պահ մը լռութենե հետո,— ամեն բան իրարու կապված է. եթե հայ գյուղացիին վիճակը գեշ է, ըսել է մյուս ազգերու գյուղացիներուն վիճակն ալ գեշ է, դուն ատոր դարման մը ունի՞ ս ըսելիք, ատոր մասին խոսինք, համմե՞…

—Ազդերու մեջ խտրություն կդնեն կոր,—ըսավ Հակոբը,— ատիկա աղվոր բան չէ. ամեն գեշություն ատկե կելլանորեն կըսեմ, նորեն կըսեմ, աս բաներուն վերջը աղեկ չեմ տեսներ կոր… հեմ ալ ատ մարդիկը աճայիպ մարդիկ են,խենթ են ըսես, խենթ չեն, ցած մարդիկ են ըսես, ցած չեն,իրենց անձն ալ վտանգի կդնեն կոր… խնդիրը որ կողմը դարձնես, խելքդ բանի մը չի պառկիր..

—Ատոնք դրդողներ կան,— ըսավ Ղուկասը,— աս գործերուն ծայրը ով գիտե որո՞ւն ձեռքն է, ամենեն աղեկը, նորեն, ձեռք քաշելն է։

—Ձեռք քաշելով լմննար նե, աղեկ,— ըսավ Հակոբը,- խնդիրը ան է, որ փուշի պես եկեր մտեր են մեր մարմնին մեջ. մարդիկր գլխե կհանեն կոր, կրակի առաջ կնետեն կոր։ Վաղը֊մյուս օր եթե բան մը պատահի, անոնց գլխավորները շոգենավ կնստին կերթան, մեր գլուխները կվառին…

Ասոնք տասը անգամ եղած, փորձված բաներ են։

Այդ միջոցին Վասիլը եկավ։ Անիկա, լսելով խոսակցության նյութը, ըսավ.

—Հայերու մեջ ալ կան կոմիտաճիներ. ես աղեկ մը հասկցած եմ բանին էությունը, կրակի հետ կխաղան կոր… Օր մը կխոսինք… Հիմակ եկա, որ ձեզ առնեմ, երթանք Կոպեռնիկին խահվեն. մերինները հոն հավաքվեր են։ ԴրջաՆԸ նոր ապուր մը ուտելու վրա է, պիտի խորհուրդ ընենք։

Միհրանր ուշադրությամբ կհետևեր Բարպայի դեմքի արտահայտության, անոր մեկ հոնքը թառեր էր ճակտին վրա,