Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենքը ուշադիր դարձան Ղուկասի խոսքի ընյդհատունին.

—Մենք սոցիալիստ ենք, ըսին, մենք ատ բաները ձեզմե աղեկ գիտենք, կըսեն կոր։

Հակոբը սկսավ քա՜ հ֊քա՜ հ խնդալ.

—Ծո , մեյ մըն ալ մերիններուն հարցուր, անոնք ալ հայկական թագավորություն կըսեն կոր։

—Ես ատ մարդիկը չսիրեցի,— ըսավ Ղուկասը՝ գլուխը ցնցելով և ֆեսին ծոպը ճակատամասին վրա անցընելով,֊ շիտակ մարդիկ չեն, չես գիտեր ո՞ր տիրոջը կծառայեն. լեզուներնուն տակը ուրիշ բան մը կա, մեզի ուրիշ բան կսեն կոր:

—Ասոնք անանկ մարդիկ են,— ըսավ Հակոբը,— որ աղջիկ ուզողին աղջիկ կերևան, տղա ուզողին տղա… սոցիալի՞զմ կուզես… առ քեզի սոցիալիզմ, թագավորությո՞ւն կուզես…

Հակոբր հազալով և միևնույն ատեն խնդալով կխոսեր, վարակելով մյուսները իր ծիծաղովը:

—Ծո , տուներնիդ չի քրքրի,— կըսեր ան,֊֊ մենք ինչ կըենք անոնք ինչ մանի կկանչեն… մենք կփափագինք, որ աշխարհիս բոլոր թագավորները վերնան, անոնք մեզի թաղե թագավոր կուզեն տալ… Ասոնք շեհիր ուշաղիներ չեն , ճանըմ,— ըսավ ան՝ հանկարձ լրջանալով,— քեոյդե շենլիկ գեորմեմիշ մադիկ են:

Հայդե, ճանր՚մ,— արձագանք տվավ Ղուկասը,— մեզի թող էնայի չի կարծեն… դուրսեն եկեր՝ մեր դործերուն ինչո՞ւ կխառնվին կոր, մեզի նոր բան պիտի սորվեցնե՞ն։

—Գավաոներու մեջ հայ գյուղացին սոսկալի վիճակի մեջ է եղեր,— ըսավ Բարպան, որ մինչև այդ պահը լուռ ետևեր էր խոսակցությանը,— ատ ալ մտածելիք բան Է։ Բարպայի միջամտությանը լրջացուց խոսակիցները։

…Այդ միշտ է,— ըսավ Ղուկասը,— տեսակ֊ տեսակ լարեր կուգան կոր , մերինին աղբարն ալ կըսեր կոր, վիճակնին գեշ Է, գյուղացին կկեղեքվի, բայց ոչ միայն հայ


Բառցի՝ գյուղում ուրախություն չի տեսած, այսինքն՝ փորձ չունեցող (թուրք. ):