Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիմոնի վերաբերյալ։ Անիկա, վերջապես, անոր մասին խոսեցավ Արտակին:

—Գիտե՛ մ , — ըսավ Արտակը,— ինձ ալ հաճախ կկանչեր իր մոտ։ Ազնիվ մարդ Է, կաթոլիկ֊սոցիալիստ Է։ Հայր Սիմոնի կարծիքը այն Է, որ եթե հետևինք Ավետարանին,պետք Է զրկվինք մեր բոլոր ունեցածներեն ու ապրինք համայնական պարզ կյանքով։

Միհրանը՝ Բարպայեն դրամ առնելով, գացեր Էր ֆրանսիական գրավաճառի մը խանութը և գներ Էր ժ. ժ. Ռուսոյի մյուս գործերը։ Գրավաճառը, որ տարագիր ֆրանսիացիի մը որդին Էր և տոգորված Էր ֆրանսիական հեղափոխության գաղափարներով, խորհուրդ տվավ Միհրանին՝ կարդալ Վոլտերի գործերը։ Բարպան միշտ ուրախությամբ դրամ կուտար Միհրանին, երբ ան ուզեր ֆրանսերեն գիրք գնել։ Միհրանը, ուրեմն, հաճախ կհանդիպեր գրավաճառին։ Անիկա անաստված Էր և հակակղերական։ Որոշ մտերմություն հառաջ եկավ Միհրանին և այդ մարդուն մեջ։ Վերջապես, Միհրանը գրավաճառին խոսեցավ հայր Սիմոնի մասին։

-Մի խաբվիր, երիտասարդ,— ըսավ գրավաճառը,— այդ բոլոր սևազգեստները մեկ նպատակ ունին, մատղաշ միտքերը խավարեցնել : Եթե դուն անոր ստապատիր խոսքերուն հետևիս, կդարնաս տեսակ մը խեղանդամ և այլևս անկարող կըլլաս քու ճամփան գտնելու։

Եվ որովհետև Միհանը ապշած կնայեր գրավաճառին, անիկա մտերմաբար ձեռքը դրավ Միհրանի ուսին և ըսավ.

—Թերևս, այդ քու հայր Սիմոնդ անձնապես ազնիվ մարդ Է, այդ կարող Է պատահիլ, բայց, գիտակցաբար թե ոչ, Վատիկանի պատվերն Է, որ կկատարե։ Իսկ Վատիկանը, վստահ եղիր, որ ոչ ընչազուրկներուն կողմն Է և ոչ ալ քրիստոնյա կամ այլ սոցիալիստական որևէ բան ունի։

Եվ գրավաճառը, ուրախ, որ բարեհաճ լսողի հանդիպե ցավ, իր բոլոր մաղձը թափեց Վատիկանի և անոր գործակալներուն դեմ.

-Այդ սևադզեստները տարօրինակ կերպով ճարպիկ են և սրամիտ։ Մարզված են հատկապես որոշ նպատակի համար։ Այդ քու հայր Սիմոնդ, անտարակույս, թափանցած է

Բարպա Խաչիկ