քու միտքի տրամադրություններուն։ Քու սոցիալական ծագումդ ընկերներուդ և քու կացության տարբերությունը քու վարմունքդ առհասարակ թելադրած են իրեն այն գաղափարը, որ կարելի Է քեզ շահիլ այդ կողմեն։ Քանի որ դասարանին աոաջինը եղար, ուրեմն հետաքրքրական մարդ ես… այդ Ավետարանի պատվիրած համայնական կյանքը թակարդ մըն Էր, որով կրնար քեզ բռնել… Անոնք անհասկնալի սատանաներ են։
Միհրանը համոզվեցավ գրավաճառի խոսքերուն և մտադրեց այլևս զգույշ ըլլալ և զգուշացնել Արտակը։
Իրիկուն մը, երբ Միհրանը Մաննիկի հրավերով գացեր Էր Զարեհ Էֆենդիին տունը, Մաննիկը իր սենյակը տարավ Միհրանը և ըսավ.
—Գիտե՞ս օրվան նորությունը… ես քեզի կըսեմ, բայց ոչ ոքի բերնեդ բան չի փախցունես:
Մաննիկը Միհրանեն գազանապահության խոստում առնելե հետո, երկու ձեռքերով բռնեց երիտասարդին բաճկոնի լամբակներեն և իր պայծառ և վարդագույն դեմքը մոտեցնելով Միհրանի հակած դեմքին, ըսավ.
-Արտակը կոզե կոր վարդապետ ըլլալ:
Մաննիկը այս խոսքերը ըսելե հետո բարձրաձայն խնդաց, բայց ո՛չ Միհրանին չամբակներր թոզուց, ոչ ալ դեմքը հեռացուց։ Անիկա կնայեր Միհրանին ուժգին և քիշ մը մոլորուն նայվածքով և, կարծես թե, բան մը կսպասեր անկե, և ահա, հանկարծ, ոտքին մատներուն վրա կանգներով, Մաննիկը թևերով գրկեց Միհբանին վիզը, և պատանին իր շրթներուն վրա զգաք Մաննիկի զով և քիչ մը դողահար շրթները։ Միհրանը երբեք չի կրցավ հիշել, թե ինքը պատաասխանե՞ց, թե ոչ Մաննիկի ջերմ համբույրին, բայց անիկա, բոլոր Էությունով հուզված, քաղցրության, վայելքի, երջանկության խառն զգացումներու թափին տակ զգաց, որ աչքերեն ակամա արցունքներ կժայթքեին։
Մաննիկր գնաց նետվեցավ թիկնաթոռի մը մեջ: Միրանը, մտածելով, որ աղջիկն ալ իրեն չափ և թերես ավելի հուզված Է, չէր համարձակեր մոտենալ անոր, երբ լսեց Մաննիկի վճիտ ծիծաղը։