Երբ ան կուզեր քաղցրությամբ մտածել Մաննիկի մասին, կրկին կհիշեր անոր քրքիջը կղզիի տան մուտքի սանդուղներուն վրա, և անոր վարդագույն և սիրուն դեմքը կազարտվեր իր Հիշողության մեջ։ ՀետզՀետե երկու Մաննիկ գոյություն ունեցավ Միհրանի Համար, և ամբողջ խնդիրը այն էր, թե ո՞ր Մաննիկը պիտի հաղթեր մյուսին։ Միհրանը մտավորական և Հոգեկան այս Հուզումներուն մեջ էր, երբ տեղի ունեցան բալկանյան պատերազմի վերջին աղետալի դրվագները և Վասիլի ձերբակալությունը։
Անոր հոգին և միտքը պատրաստ էին ընդունելու առողջ սերմը։ Յորկիին Հետ անցուցած գիշերեն Հետո անիկա հիմնովին վախվեցավ։ Անիկա հրաժարեցավ իր անհատական զգացումներեն և անձնատուր եղավ իր ճամփան գտած մարդու լրջության։
Անիկա հազիվ կզսպեր իր արհամարհանքը իր դասընկերներուն նկատմամբ։ Բայց կզգուշանար միջադեպ ունենալու ֆրերներու հետ, որոնց ազդեցության դեմ զրահավորված էր։ Անիկա երկար ատեն չի գնաց Մաննիկին այցելության, թեև կտառապեր այդ կամավոր զրկանքեն և երբ փողոցը կհանդի. պեր աղջկան մը, որ հեռուեն իրեն կհիշեցներ Մաննիկը, սիրտը կնվաղեր հուզմունքեն։
Տանը մեջ Միհրանը՝ մեծ քաղցրությամբ և հաճոյակատաարությամբ վարվելով Վիկտորյայի և Բարպայի հետ, որոնց հանդեպ իր սերը դարձեր Էր ավելի գիտակցական, կխուսափեր Բեռնարներեն և անհամբերություն ցույց կուտար, երբ անոնք գռեհիկ ակնարկություններ և կատակներ կընեին իր հաճախակի բացակայություններուն և ուշացումներուն համար։
Միհրանը օրեօր ինքզինքը կզգար ավելի ուժեղ։ Անիկա հաճախ կտեսներ Յորկին, որուն ընկերները դարձեր Էին իր ընկերները։
* * *
1914, օգոստոս։ Ընդհանուր զորաշարժ։ Դեռ Թուրքիան չեզոք պետություն Է, բայց փաստորեն պատերազմը գաղտնաբար, դավաճանորեն մտեր Է երկրին մեջ։ Օրերը կանցնին ծանր սպասումներով, հոգերով և ոմանց համար խոլ հույ֊