—Այսօր տասնհինգ-քսան կրպակներ խուզարկեր եմ տուփ մը լուցկի ձեռք բերելու համար, հարյուրապատիկ գնով։
-Ինչու՞, ի՞նչ եղան ապրանքները, գետի՞նը անցան…
Դեռ մարդիկ չեն հասկնար, որ քաղաքը պատող մութին և ապառնալիքին մեջ ճիվաղներ կան, գիշատիչ և աղետածին հրեշներ, սպեկուլյանտներ, որոնք արագությամբ կաճին և, իրենց շոշափուկները տարածելով ամեն կողմ, կծծեն արյունը անոնց, որոնք իրենց զավակները ղրկեր են ճակատ։
«Մեր երկիրը ամեն գնով պիտի պահե իր չեզոքությունը կըսեն թերթերը. բայց արդեն ամենուն շրթներուն վրա երկընտրանքը կա՝ դաշնակի՞ց պետությունները, թե կեդրոնական պետությունները…
Հիացումը լորձունքի պես կհոսի պարարտ մարդոց շըրթներեն.
—Օ՜հ, Գերմանիա՛, Գերմանիա՛, անպարտելի և անհավասարելի… Անոր ռազմական ուժը, պողպատյա կարգապահությունը, օ՜հ, Գերմանիա՛, Գերմանիա՛…
Խուլ անկյուններու մեջ, կոտրտած ատամներով ծամծմելով օթեկ մտքեր, ինչպես բորբոսած հաց, անոթի շրթներ կմրմնջեին դողդղալով.
—Գեղեցիկ Ֆրանսա… քու շնորհդ և ամենազոր հրապույրդ… երկիր աղատության և հավասարության… մենք քեզ հետ ենք հասահսոոորեն:
եվ գերմանական բանակը Փարիզի դոներուն առաջ Է։ Աշխարհը լուսավորող վարոսը կաղոտանա, կարծես թե պիտի մարի։
—Մի՞թե կարելի բան Է այդ,— կըսեն բարեկամները և թշնամիները և շունչերնին բռնած, չի խոստովանված սրտադողով, ամենքն ալ անխտիր, հուզմունքով կսպասեն դեպքերուն։
* * *
Ընդհանուր զորահավաքի օրերուն Բեռնարները մեկնեցան Կ. Պոլսեն, քաղաքի վերջին ֆրանսիացիներուն հետք: Անոնք ծրարեցին իրենց բոլոր ունեցածը, մասնավոր շինված արկղի մը մեջ դրին Բարպայի նվիրած մանգալը, ամուր կտա-