Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նր քաշվելե առաջ դրոշակը կրկին հանձնեցին Բարպային, անոր Հոգեկան կնճիռները պարզվեցան։ —Մենք կվերադառնանք Կ. Պոլիս Հաղթական,— ըսավ էմիլը,— փաթաթված դրոշակը դնելով սեղանին վրա,— և մենք չենք մոոնար այն բարեկամությունը և ՀյուրասիրություՆը, որ ցույց ավիք օտարության մեջ եղող ֆրանսիացիներու։

—Այդ ճշմարիտ է,— ըսավ Ժոզեֆինը, Հազիվ զսպելով Հորանջելը։ 

Հետևյալ առտուն կանուխ Բեռնարները, մեկնելե առաջ, կնախաճաշեին Բարպայի տանը, երբ դուռը զարնվեցավ։ Միհրանը գնաց բանալու և եկավ դողալով իմացնելու Բարպային, որ ոստիկաններ կուզեն զինքը տեսնել։ Բարպան ծանր քայլերով իջավ սանդուղներեն և տեսավ երկու ոստիկան բաց ղռանը առաջ։ Անոնք տեղեկություն հարցուցին Բեռնարներու մասին։ Առաջին ոստիկանը բացատրեց, որ վիճակագրությունը կպատրաստեին քաղաքին մեջ բնակող օտարականներուն։ Իսկ երբ Բարպան հայտնեց, որ այդ ֆրանսիացիները քանի մը րոպե հետո կմեկնեին՝ իրենց երկիրը վերադառնալու համար, ոսաիկանր ըսավ.

—Ուրեմն, մանրամասնությունները ավելորդ են, շնորհակալ եմ։ 

Բայց ճիշտ այդ միջոցին Էմիլը իջավ սանուղնրեն և հարձակեցավ ոստիկանին վրա ։ —Ինձ Հետ խոսե, եթե կհամարձակիս,— կըսեր ան կես-թրքերեն, կես֊հունարեն,— ինձ հետ խոսե, ոչ թե այս խեղճ մարդուն հետ, որ չի կրնար ինքզինքը պաշտպանել ձեզ նմաններու դեմ, ի՞նչ կուզես, ըսե տեսնեմ։ —Ոչինչ— ըսավ ոստիկանը, արհամարհական ակնարկ մը նետելով Էմիլին վրա։

Բարպան շվարած մնաց. անիկա միջոցը կորոներ՝ իր պախարակող վերաբերմունքը հայտնելու Էմիլի անհարկի անքաղաքավարության մասին։ 

-Ոչի նչ, ոչի՜նչ,— կրկնեց էմիլը ծաղրաբար նմանցնելով ոստիկանի ձայնը,— եթե ոչինչ, ինչո՞ւ առտվանցով եկեր մարդիկը անհանգիստ կընեք։ Հանցանքը ձերն է, — ըսավ