ները կփակեր: Ընկերության կեդրոնը Կյուլենցին նշանակեր Էր որպես լիազոր՝ հաշվեհարդարի ենթարկելու համար Թուրքիո մեջ ունեցած գործերը, իսպանական հյուպատոսարանի հովանավորությամբ, որ ստանձներ Էր դաշնակից պետությանց պատկանող քաղաքացիներու պաշտպանությունը:
Կյուլենցը վստահ Էր, որ դաշնակիցներու հաղթանակեն հետո իր գործերը շատ փայլուն կդառնան, բայց առայժմ անոր ներկայությունը Զարեհ Էֆենդիի տան մեջ կխանգարեր ճիզվիտի ցուցադրած օսմանյան հայրենասիրության անաղարտությունը։ Զարեհ Էֆենդին կցանկար Կյուլենցը տունեն հեռացնել՝ առանց, սակայն, սրդողեցնելու. «Է՛հ, ո՞վ գիտե,ինչ կրլլա, ինչ չըլլար», կմ տածեր ան։ Եվ ահա, Զարեհ Էֆենդին այդ ծրագրի գործադրման մեջ անսպասելիորեն աջակից ունեցավ իր աղջիկը։
Արուսյակը ամուսնութենեն հետո շատ Էր վոխված։ Անիկա սկսեր Էր գերնալ և իր ֆիզիկական փոփոխության հետ,կարծես թե, բնությունն ալ փոխեր Էր։ Անիկա գործնականապես կհետաքրքրվեր ամուսնույն գործերով և անհամբեր Էր առանձին տուն֊տեղ ըլլալու, որպեսզի իր տունը և իր ընտանիքին շահերը ղեկավարեր, ինչսյես որ ինքը կհասկնար։
Արուսյակը խստորեն քննադատեր Էր եղբորը վարմունքը, երբ դեռ Արտակը տանն Էր, և այդ պատճառով խորթացեր Էր իր մորմեն։ Ընդհակառակը, ան մոտեցեր և մտերմացեր Էր տիկին Զարուհիին, որուն հետ կանցըներ իր ժամերը՝ ընդհանրապես կար կարելով և հագուստներու ձևափոխություններ կատարելով, որովհետև կերպասներու գիները չափազանց բարձրացեր Էին, իսկ Արուսյակը դարձեր Էր հաշվող,նույնիսկ՝ ժլատ։
Սկիզբները թե՛ Կյուլենցը և թե ՚ տիկին Զարուհին կծիծաղեին, երբ Արուսյակը իր շահերը կպաշտպաներ եռանդով։ Ան կխոսեր արագությամբ, և ճակտին վրա ուղղաձիգ երակ մը կուռեր և կկապտանար. անոր նայվածքը կդառնար սևեռուն և զինաթափ չէր ըլլար, մինչև որ ամուսնու կամ հորը ձեռքեն չի խլեր ինչ որ կպահանջեր։
Ամենքն ալ կզվարճանային, տեսնելով Արուսյակի, այդ երբեմնի եթերային աղջկան, շահասիրությունը։ Թե՛ ամուս